Դիտումներ 309
Մայիսի 12-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է բուժքույրերի միջազգային օրը:

Քույրական գործը համարվում է ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը, առողջապահական համակարգն անհնար է պատկերացնել առանց բուժքույրերի հոգատար ու նվիրված աշխատանքի:

Այսօր ևս մեկ առիթ է շնորհավորելու և երախտագիտության խոսքեր հղելու համալսարանական բոլոր բուժքույրերին:

Ձեր ամենօրյա աշխատանքով նպաստում եք տասնյակ պացիենտների ապաքինմանը, օգնում նրանց հաղթահարել բազմաթիվ դժվարություններ:

Մաղթում ենք բոլորիդ քաջառողջություն, անսպառ եռանդ, անսահման ժպիտներ ու բերկրանք: Եղեք գնահատված և սիրված։