Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ահռելի չափսերի նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պարբերաբար կատարվում են բարդ և եզակի վիրահատություններ:
65 տարեկան տիկին Սիլվան Ոռուցքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել գրեթե անգիտակից վիճակում: Հետազոտությունների արդյունքում հայտաբերվել է գլխուղեղի առաջային գանգափոսի նորագոյացություն՝ մենինգիոմա: Նորագոյացության չափսերը կազմել են 7×8սմ: Այս տեսակի նորագոյացությունը քիչ հանդիպող է, և դրա հեռացումը՝ աշխարհում ամենաբարդ վիրահատություններից:
301723891_5727480243985936_8414221524343720545_n
✅ Կատարվել է ճակատային շրջանի տրեպանացիա՝ ուռուցքի հեռացումով: Շուրջ 3.5 ժամ տևած վիրահատությունից հետո հիվանդի վիճակը լավ է, այժմ գտնվում է ռեաբիլիտացիոն շրջանում:
Վիրահատությունը կատարել են Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի ղեկավար Լևոն Հարությունյանը, նեյրովիրաբույժ Ռուբեն Հարությունյանը, անեսթեզիոլոգ՝ Արշակ Հարությունյան:
Սիլվան ասում է՝ երկրորդ կյանք է ստացել: Մետրոպոլիտենի բացումից ի վեր աշխատել է մինչև թոշակի անցնելը: Կենտրոնից դուրս գրվելուց հետո գնալու է վաստակած հանգիստը վայլելու:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook