Դիտումներ 470
Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար: Ինչպե՞ս հասկանալ` բավարարում է այն, և որո՞նք են կաթի անբավարարության պատճառները:
Կրծքի կաթի քանակի անբավարարության հավաստի նշաններն են՝

նորածնի մարմնի զանգվածի ամսական ավելացումը 500 գրամից պակաս է

միզարձակումների քանակը օրական 6-8 անգամից քիչ է:
Կրծքի կաթի անբավարարության պատճառներն են՝

կերակրման հետ կապված գործոններ (հազվադեպ և կարճատև կերակրումներ, գիշերային կերակրումների բացակայություն, կերակրման սխալ տեխնիկա, հավելյալ հեղուկներ տալը և այլն)

հոգեբանական գործոններ (անվստահություն, սթրես, հոգնածություն)

մոր առողջական վիճակը (որոշակի դեղորայքների ընդունումը, նոր հղիություն, մոր վատառողջ լինելը, հյուծվածություն, վնասակար սովորություններ)

երեխայի առողջական վիճակը (զարգացման արատ, հիվանդություն, անհասություն):