Մանկական նևրոզ
Նևրոզը մեծապես ազդում է կյանքի որակի վրա, խանգարում ապրել և կյանքից լիարժեք հաճույք ստանալ:
Մանկական նևրոզի ախտանշանները
• վատ տրամադրություն
• հուզական լարվածություն, անհանգստություն
• կպչուն մտքերի և վախեր
• անընդմեջ թարթող աչքեր
• քրտնարտադրություն
• սրտխփոց և գունատվածություն
• գլխացավեր և փորացավեր
Մանկական նևրոզի առաջացման պատճառները
Կարող են լինել ընտանեկան կոնֆլիկտները, գերիշխող ծնողի առկայությունը, ծնողական պահանջկոտությունը, սահմանափակումները, պատժելիությունը, հարազատի կորուստը, խիստ, կոպիտ, նվաստացնող վերաբերմունքը, ուսումնական ծանրաբեռնվածությունը։
Նևորզները ինքնուրույն չեն անհետանում և ամենաթեթև նևրոզի դեպքում պետք է դիմել մասնագետի։
Նևրոզի բուժման կարևոր պայմաններից մեկը ծնողների ուշադրությունն ու հոգատարությունն է։