Մանկական վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է
Մանկական վնասվածքները համարվում են հանրային առողջության կարևոր խնդիրներից։ Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ տարեկան ավելի քան 500.000 երեխա է մահանում վնասվածքների հետևանքով, որոնց մեծ մասը կարելի էր կանխել:
Հայաստանում 2025 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է 7408 մանկական վնասվածք։ Դրանից շուրջ 77% -ն առաջացել է կենցաղային միջավայրում՝ բակ, տուն, տան հարակից տարածք և այլն։ Ամենատարածված վնասվածքի տեսակներն են սալջարդերը,
մակերեսային վնասվածքները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում ստացվածները՝ 32.2%, ինչը սովորաբար կապված է ընկնելու կամ հարվածի հետ։
Մանկական վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է․
Հեծանիվ, ինքնագլոր վարելիս երեխային միշտ ապահովել սաղավարտով, ծնկակալներով, արմնկակալներով
Մանկական խաղահրապարակներում ընտրել անվտանգ մակերեսով՝ փափուկ ծածկույթով խաղահրապարակներ
Ապահովել տանը երեխայի անվտանգությունը էլեկտրականությունից, կտրող-ծակող առարկաներից, բժշկական և մաքրող միջոցներից
Օգտագործել երեխաների համար նախատեսված անվտանգության նստատեղեր մինչև 12 տարեկան երեխաներին տրանսպորտային միջոցով տեղափոխելիս
Չթողնել երեխային մենակ
Ստեղծել ապահով միջավայր երեխաների համար