Մարտի 24 ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ, այս օրը նշվում է տուբերկուլոզի դեմ պայքարի օր:
Այս տարի 2025 թվականի տուբերկուլյոզի դեմ պայքարի օրը ԱՀԿ-ն նշում հետևյալ թեմայի ներքո `
Այո՛, մենք կարող ենք դադարեցնել տուբերկուլոզը. Հանձնառություն, Ներդրում, Արդյունքի Ապահովում- սա հույսի, անհապաղ գործողությունների և պատասխանատվության համարձակ կոչ է:
Հանձնառություն – Համաշխարհային առաջնորդները պարտավորվել են արագացնել տուբերկուլոզի վերացման ջանքերը:
Ներդրում – Առանց բավարար ֆինանսավորման՝ տուբերկուլոզը հնարավոր չէ հաղթահարել։
Ապահովել արդյունք – Պետք է ընդլայնել ԱՀԿ-ի առաջարկած արդյունավետ միջամտությունները՝ վաղ հայտնաբերում, ախտորոշում, կանխարգելիչ բուժում, բարձրորակ խնամք՝ հատկապես դեղակայուն տուբերկուլոզի դեպքում:
Մի քանի փաստեր`
Տուբերկուլոզը դեռ շարունակում է մնալ աշխարհի ամենամահաբեր վարակիչ հիվանդություններից մեկը
Ամեն տարի տուբերկուլոզով հիվանդանում է շուրջ 10,8 միլիոն մարդ (2023)
Տուբերկուլոզը խլում է 1,25 միլիոն մարդու կյանք (2023)
Գլոբալ ջանքերի շնորհիվ 2000 թվականից ի վեր փրկվել է 75 միլիոն կյանք
Համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում:
2015-ի համեմատ 2024-ին հիվանդացությունն նվազել է 66%-ով, մահացությունը՝ 50%-ով
Չնայած այս դրական արդյունքների՝ դեռ մարտահրավեր են մնում վաղ հայտնաբերումը` հատկապես ռիսկային խմբերում (միգրանտներ և այլ խոցելի խմբեր) ,կանխարգելումը, մանկական տուբերկուլոզը, դեղակայուն ձևերի տարածվածությունը, արդյունավետ նոր կարճաժամկետ բուժումների ներդրումները, ՏԲ/ՄԻԱՎ համակցված դեպքեր արդյունավետ կառավարումը , խարանի հաղթահարումը։
Համագործակցությունը՝ հաջողության բանալին է:
Տուբերկուլոզ հիվանդության վրա ազդեղություն ունեն նաև վատ կենսապայմանները, թերսնուցման և սոցիալ-հոգեբանական դժվարությունները: Միայն առողջապահական և ոչ առողջապահական ոլորտների, քաղաքացիական հասարակության ու համայնքների համատեղ ջանքերով կարող ենք վերցանել տուբերկուլոզը:
Տուբերկուլոզը օդային ուղիով փոխանցվող վարակիչ հիվանդություն է: Եթե ունեք այս ախտանշանները՝
• Երկու շաբաթ և ավել տևողությամբ հազ
• Խորխարտադրություն, թուլություն
• Ախորժակի կորուստ, քաշի անկում
• Գիշերային քրտնարտադրություն, ջերմություն
դիմե՛ք առաջնային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններ ,որտեղ ընտանեկան բժիշկները կամ թերապևտները կանցկացնեն առաջնային զննում, անհրաժեշտության դեպքում կուղեգրեն մասնագիտական կենտրոն։
Հիշե՛ք տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է:
Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը ամբողջությամբ անվճար է՝ պետական պատվերի շրջանակում:
ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոնը» համարվում է մեր երկրի միակ տուբերկուլոզային կենտրոնը, որտեղ իրականացվում են ճշգրիտ, ժամանակակից մեթոդներով ախտորոշում, ուղեցույցներին համապատասխան բուժում:
Այո՛, մենք կարող ենք դադարեցնել տուբերկուլոզը՝ Հանձնառությամբ, Ներդրումներով և Ապահովելով արդյունք