Thursday, October 9, 2025
Հոգեբանի անկյունՆորություններ

Մեդիտացիա Ձեզ հարմար ձևով

Մարդկությունը մեդիտացիա է անում արդեն հազարավոր տարիներ: Դա դարավոր ստուգված պրակտիկա է, որն օգնում է հանգստացնել միտքը և մարմինը: Իրոք, ապացուցված է, որ մեդիտացիան նվազեցնում է անհանգստությունը: Դրա ազդեցությունը պրակտիկայից հետո երկար ժամանակ մնում է:
Եթե մեդիտացիայի գաղափարը ձեզ անհանգստություն է տալիս, ապա դուք միայնակ չեք: Ժամանակակից հասարակության մեջ մեդիտացիայի պատկերը կարող է տագնապ և անվստահություն առաջացնել: Բայց իրականում դա արդյունավետ պրակտիկա է, որով դուք հանգստացնում եք ձեզ ամենօրյա տագնապներից հօգուտ ձեզ:
Մեդիտացիայի պրակտիկայի էությունը սովորելն է, թե ինչպես հանգստություն պահպանել՝ չնայած անհանգստացնող մտքերին: Ներքին խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ մենք սովորում ենք կենտրոնացնել մեր ուշադրությունը ներկա պահի վրա և ինքնաբերաբար չարձագանքել յուրաքանչյուր անհանգստացնող մտքին կամ զգացմանը:
Մեդիտացիայի լավագույն տարբերակն այն է, որը համապատասխանում է անձամբ ձեզ:
Այդ գործընթացում գլխավոր խնդիրն է լինել այնտեղ, որտեղ, ի վերջո, ձեզ հարմարավետ եք զգում: Դա տեղի կունենա, երբ թույլ տաք ձեզ հանգստանալ։ Մեդիտացիայի ժամանակ կգան մտքեր, բայց դուք չպիտի կառչեք դրանցից։ Դիտում և արձակում եք դրանց՝ վերադառնալով դիտարկման օբյեկտին։
Մեդիտացիան անելու բազմաթիվ տարբերակներ կան.
– Հատուկ բարձի վրա
-Ձեր սիրելի աթոռին
– Անկողնում պառկած
– Գիտակցված զբոսանքի ժամանակ
– Գիտակցաբար շրջելով տանը կամ կատարելով ինչ-որ գործողություն
– Ֆոնային ռեժիմում հանգստացնող հնչյունների ներքո
-Լրիվ լռության մեջ
– Ուղղորդված մեդիտացիա՝ օգտագործելով հավելված կամ աուդիո ձայնագրություն
– Ինքնուրույն, կենտրոնանալով շնչառության կամ մարմնական զգացողությունների վրա
– Կենտրոնանալով պատկերի կամ առարկայի վրա
– Նկատելով մտքերը և դրանց բովանդակությունը
– Մտքերի վիզուալիզացիա՝ օգտագործելով տարբեր փոխաբերություններ, օրինակ՝ մտքեր, որոնք լողում են ամպի վրա կամ գետի վրա գտնվող տերևների վրա։
Անկախ նրանից, թե որ մեթոդն եք ընտրում, կանոնավոր մեդիտացիան կօգնի ձեզ հանգստացնել միտքը և կառավարել ուշադրությունը՝ չնայած անհանգստացնող մտքերին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook