Tuesday, May 7, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպես ազատվել ավելորդ իրերից․ 9 պարզ խորհուրդներ

Գարունը հիանալի ժամանակ է զգեստապահարանը թարմացնելու և ավելորդ իրերից ազատվելու համար։ Եվ այստեղ սկսվում է ամենադժվար փուլը․ ինչպե՞ս բաժանվել այն հին իրերից, որոնց հետ մեզ կապում են զվարճալի երեկույթների, լավագույն ժամադրությունների և ճանապարհորդությունների հիշողությունները: Ավելորդ իրերի մասին մեր պատկերացումները բավականին տարբեր են, ուստի մենք որոշեցինք հեշտացնել ձեր աշխատանքը: Նոր սեզոնը իսկապես թեթևացված պահարանով սկսելու համար ներկայացնում ենք 9 պարզ խորհուրդներ, որոնք կսովորեցնեն ձեզ ինչպես դեն նետել ավելորդ իրերը։

1․ Ազատվեք այն կոշիկներից, որոնք վնասված են կամ վաղուց չեք կրում

Հիշու՞մ եք այն սանդալները, որոնցով կարելի է շրջել միայն բնակարանում: Կամ ձեր սիրած սպորտային կոշիկները, որոնք վաղուց արդեն մաշվել են։ Համարձակորեն և առանց ափսոսանքի հավաքեք բոլոր անհարմար և «հոգնած» երկարաճիտ կոշիկներն ու դրեք մի պայուսակի մեջ։ Դրանք դեն նետելու ժամանակն է։

2. Դեն նետեք այն ջինսերն ու տաբատները, որոնք շատ փոքր են կամ շատ մեծ ձեզ համար

Հիշո՞ւմ եք «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի այն դրվագը, երբ ծննդաբերությունից հետո նիհարած Միրանդան վերջապես տեղավորվում է «այն» նեղ ջինսերի մեջ: Այսպիսով, առաջարկում ենք հեշտացնել ձեր կյանքը և ազատվել բոլոր այն տաբատներից ու ջինսերից, որոնք ձեզ ոչ միայն չեն համապատասխանում, այլև լուռ նախատինք են ծառայում։ Առաջարկում ենք նույնն անել նաև այն հագուստի հետ, որը ձեզ համար շատ մեծ է։
3․ Աղբանոց ուղարկեք սպորտային համազգեստները, որոնք երբեք չեք կրելու

Եթե սպորտային լեգգինսների, Nike-ի սպորտային ներքնազգեստի կամ վազքի կոշիկների կանոնավոր գնորդ եք, ապա ուշադիր նայեք ձեր ակտիվ հագուստի ամբողջ հավաքածուին և դեն նետեք այն, ինչն այլևս պետք չէ: Եթե հագուստը ավելի քան երեք տարեկան է և կորցրել է իր տեսքը, ապա դրանից ազատվելու ժամանակն է։

4․ Հրաժեշտ տվեք թրենդներին, որոնք այլևս նորաձև չեն

Այո, այո, մենք անընդհատ ասում ենք ձեզ, որ բառացիորեն անցյալի բոլոր միտումները հակված են վերադառնալու: Միևնույն ժամանակ հիմարություն է ժխտելը, որ մեզանից յուրաքանչյուրն ունի զգեստապահարանում «թաղված» հագուստ, որը հաստատ այլևս չի տեսնի օրվա լույսը։ Բոլոր այն իրերը, որոնցում դուք անհարմարավետ եք զգում, պետք է ուղարկվեն վերամշակման։

5․ Պետք է ինքներս մեզ համոզենք, որ են չենք փոխելու, վերանորոգելու և կտրելու

Կյանքի մեր կատաղի տեմպերում հաճախ ժամանակ չկա ոչ միայն վերանորոգողի մոտ գնալու և ձեր սիրելի տաբատն ու սվիտերը շտկելու համար, այլ նույնիսկ մթերային խանութ գնալու և գնումներ կատարելու համար: Ուստի առաջարկում ենք սթափ գնահատել ձեր բոլոր հագուստները։ Եթե դուք ունեք կախիչներից կախված շատ հին կամ նույնիսկ չմաշված իրեր, որոնք տեսանելի ապագայում հաստատ չեք շտապի կարգի բերել, ապա ավելի հեշտ չէ՞ դրանք նվիրել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

6․ Դեն նետեք չվերականգնվող ու անհույս վնասված իրերը

Նույնիսկ Vogue Russia-ի խմբագրի կյանքում դրվագներ են եղել, երբ շունը կերել է իր սիրելի Acne Studios-ի սվիտերը, և նա չի կարողացել այն դեն նետել հաջորդ մեկ տարվա ընթացքում։ Բայց դա անելը իրականում անհրաժեշտություն է։

Չաշխատող շղթայով ջինսեր, հոտազերծիչի բծերով վերնաշապիկներ ու անցքերով շապիկներ, հրաժեշտ տվեք նորաձեւության «դինոզավրերին»։

պպպպպ

7․ Վերադարձրեք նոր իրերը, որոնք ձեզ չեն համապատասխանում

Փոքր ջինսեր պատվիրե՞լ եք երբևէ։ Կամ բլուզը սխալ չափսի՞ է։ Մի մխիթարեք ձեզ այն մտքերով, որ անհաջող գնումները կխթանեն ձեզ նիհարելու կամ ապագայում ձեր մոր կամ քրոջ համար լավ նվեր կդառնան: Քանի դեռ ժամանակ կա, վերադարձրեք այն հագուստը, որը ձեզ չի սազում։

8․ Հրաժեշտ տվեք չափազանց կարճ զգեստներին և կիսաշրջազգեստներին

Մինի զգեստներ կրելը հիանալի է, չենք վիճում։ Բայց միևնույն ժամանակ գռեհկությանը սահմանակից ծայրահեղ կարճ կիսաշրջազգեստներն ու զգեստները պետք չէ պահել զգեստապահարանում։ Եթե դուք տնից դուրս ձեզ անհարմար եք զգում և վախենում եք ցանկացած ուժեղ քամուց, ապա ժամանակն է հրաժեշտ տալ այդ զգեստներին։

9․ Վերադարձրեք ընկերների և նախկին զուգընկերների մոռացած իրեր

Դադարեք կուտակել նախկին ընկերների շապիկները, աղջիկներով երեկույթից հետո մնացած hoody-ներն ու այլ իրեր, որոնք ձեզ չեն պատկանում։ Դրանք ոչ միայն ավելորդ տեղ են զբաղեցնում ձեր բնակարանում, այլև խանգարում են ձեր զգեստապահարանի սթափ գնահատմանը: Մենք խորհուրդ ենք տալիս վերադարձնել այդ իրերը կամ մեթոդաբար ոչնչացնել դրանք հոգեբանի հետ սեանսից հետո, եթե ստիպված եք եղել ապրել ցավոտ բաժանում:

Լիահույս ենք, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ ազատել զգեստապահարանն ու տեղ գտնել նոր իրերի համար: 😉

www.yerevanmall.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook