Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Միայն սննդամթերքը բավարար չէ օրգանիզմում վիտամին D-ի բավարար քանակ ապահովելու համար

🔊Միայն սննդամթերքը բավարար չէ օրգանիզմում վիտամին D-ի բավարար քանակ ապահովելու համար
⭕️Վիտամին D-ն կամ կալցիֆերոլը ճարպալույծ վիտամին է, որը պատկանում է կենսաբանորեն ակտիվ ստերոիդների խմբին։
Այն հիմնականում առաջանում է մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, կուտակվում է ճարպերում և լյարդում, անհրաժեշտ է օրգանիզմում բնականոն նյութափոխանակության և կենսագործունեության համար։
☑️ Ընտանեկան բժիշկ Էլեոնորա Թումասյանը նշում է, որ վիտամին D-ն կազմում է մարդու օրգանիզմի անփոխարինելի մասը և օրական անհրաժեշտ չափաբաժինը կազմում է 10-20 մկգ կամ 400-800 ՄՄ։
☀️Վիտամին D-ի հիմնական աղբյուրը՝ արևի ուլտրամանուշակագայուն ճառագայթներն են, սակայն քիչ քանակությամբ այն պարունակվում է նաև սննդամթերքում՝ յուղոտ ձուկ, լյարդ, ձու, սունկ, որոշակի կաթնամթերք և այլն։ Բժշկի փոխանցմամբ` սակայն միայն սննդամթերքը բավարար չէ օրգանիզմում վիտամին D-ի բավարար քանակ ապահովելու համար։
🌀Վիտամին D-ի անբավարարությունը նորածինների և մանկահասակ երեխաների մոտ կարող է առաջացնել ռախիտ հիվանդությունը։
📊Մեծահասակների մոտ այն կարող է առաջացնել օստեոպորոզ՝ ոսկրերի խտության նվազում, որն էլ հանգեցնում է ոսկրերի բարձր փխրունության և մեծացնում կոտրվածքի ռիսկը։
📈Բացի այդ Վիտամին D-ի անբավարարությունը կարող է դրսևորվել այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են՝ ոսկրային ցավերը, մկանային թուլությունը, գլխապտույտը, մազաթափությունը, դյուրհոգնելիությունը, տրամադրության անկումը, ախորժակի կորուստը:
🩸 Վիտամին D-ի անբավարարությունը հայտնաբերելու համար արյան շիճուկում որոշվում է 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը:
👩‍⚕️Բուժման մարտավարությունը մշակվում է բժշկի կողմից անհատապես՝ հնարավորինս կարճ ժամկետներում առավելագույն արդյունքի հասնելու համար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook