Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Միֆեր թմրամիջոցների գործածման մասին

ՄԻՖ 1

Թմրամիջոցների մեկանգամյա գործածումը վնասակար չէ, «կյանքում ամեն ինչ պետք է փորձել»։

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Թմրամիջոցների անգամ մեկանգամյա գործածումը կարող է առաջացնել կախվածություն և/կամ հանգեցնել գերդոզավորման՝ մահվան ելքով։ Ամբողջ աշխարհում տարեկան մահերի թիվը գերդոզավորմամբ պայմանավորված կազմում է շուրջ 300 000։ Թմրամիջոցների պարագայում «փորձը» կարող է լինել ճակատագրական։

ՄԻՖ 2

Ես ամբողջությամբ վերահսկում եմ իմ գործածումը, և կարող եմ դադարեցնել այն ցանկացած պահի։

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Վերահսկելի գործածումը մոլորություն է։ Թմրամիջոցի գործածումն առաջացնում է հոգեկան և ֆիզիկական կախվածություն, որն իրեն է «ենթարկեցնում» անձին։ Կախվածություն ունեցող անձը «ստիպված» է գործածել տվյալ հոգեներգործուն նյութը զրկանքին բնորոշ ախտանշանները մեղմելու նպատակով (գանգատներ, որոնք ի հայտ են գալիս թմրամիջոցի օրգանիզմից դուրս բերմամբ պայմանավորված)։

ՄԻՖ 3

«Թեթև» տեսակի թմրամիջոցները վնասակար չեն, և չեն կարող առաջացնել կախվածություն։

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Չկա նման դասակարգում, որտեղ թմրամիջոցները տարբերակվեն ըստ «թեթև» և «ծանր» տեսակների։ Կախվածության համախտանիշ կարող է ձևավորվել ցանկացած տեսակի թմրամիջոցի գործածումից, որն անդառնալի հետևանքներ է թողնում կյանքի որակի և առողջության վրա։ Թմրամիջոցներ գործածողների մեծամասնության շրջանում տարածված են վիրուսային վարակները (հեպատիտներ B, C, ՄԻԱՎ):

ՄԻՖ 4

Թմրամիջոցներից կախվածություն կարող է ձևավորվել միայն ներերակային գործածման պարագայում։

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Կախվածության համախտանիշ, գերդոզավորում կարող է առաջանալ ցանկացած եղանակով թմրամիջոցների գործածման դեպքում (ծխելու, ներշնչելու, ներարկային եղանակներով)։

x Close

Like Us On Facebook