Saturday, April 27, 2024
ՆորություններSEO

Անդրեասյան. «Մենք նպատակ չունենք երեխաներին ընտանիքներից վերցնել և խնամատարության հանձնել».armeniasputnik.am

Ի՞նչ է խնամատարությունը, արդյո՞ք ռիսկեր չկան, որ խնամատար ծնող դառնալու ցանկությունը կարող է զուտ շահադիտական լինել՝ գումար աշխատելու համար։ Խնամատարության ինստիտուտին վերաբերող այս և այլ հարցերի վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։

«Խնամատար ընտանիքի գաղափարն ի հայտ է եկել ապահովելու համար երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը այն պայմաններում, երբ դա հնարավոր չէ կենսաբանական ընտանիքի կամ մերձավոր ազգականների կողմից խնամակալության պարագայում»։ Փոխնախարարի խոսքով՝ տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ հաստատությունում երեխայի խնամքը բացասական է թե նրա կարողությունների բացահայտման համար, թե հետագայում հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից։

«Խնամատար ընտանիքի գաղափարը հենց երեխայի խնամքը կազմակերպող ընտանիքի գաղափարն է։ Խնամատար ծնողները ապահովում են ընտանիքում երեխայի կենսագործունեությունը և հոգ են տանում նրա բոլոր կարիքների մասին՝ միաժամանակ որոշակի վարձատրություն ստանալով, այսինքն` սա հանդես է գալիս այդ մարդկանց համար նաև իբրև զբաղվածություն»,- ասում է նա։

Անդրեասյանի խոսքով՝ խնամատարության վերաբերյալ 2008թ․-ին Կառավարության կայացրած որոշումից հետո մինչև այսօր 95 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում։ Լինում են դեպքեր, երբ երեխայի և խնամատար ծնողների միջև շատ ամուր սոցիալական կապեր են ձևավորվում, և անգամ խնամատարության ավարտից հետո արդեն չափահաս դարձած երեխան շարունակում է ապրել այդ ընտանիքում։

Ըստ նրա՝ 2008թ․-ին Կառավարության որոշումը թերի էր, դրանում առկա մի շարք բացթողումներ թույլ չէին տալիս, որ խնամատարության ինստիտուտը զարգանա, ինչը հնարավորություն կտա հրաժարվել հաստատություններում երեխայի խնամքից։ Հունիսի 13-ին ՀՀ Կառավարությունը հերթական նիստում որոշում ընդունեց ՀՀ-ում խնամատար ընտանիքի ինստիտուտի օրենսդրության բարեփոխման և զարգացման վերաբերյալ։ Որոշման համաձայն հաստատվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը, չափը և այլն։

Read more: https://armeniasputnik.am

Կարդացեք նաև ` Կառավարությունը փոփոխություններ է կատարել խնամատար ընտանիքի մասին օրինագծում

Leave a Reply

x Close

Like Us On Facebook