Մրգերի օգտակար հատկությունները
Խնձոր
Խնձորն այսօր շատերիս համար թեև սովորական և հասարակ միրգ է դարձել, սակայն հարկ է հիշել, որ այն հարուստ է վիտամիններով և շատ օգտակար է: Խնձորի մեջ պարունակվող վիտամինները կլանում են ավելորդ խոլեսթերինն ու թունավոր նյութերը, բարելավում ստամոքսի աշխատանքը: Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Հատկապես կարմիր խնձորը հարուստ է աչքերի և մաշկի համար օգտակար A և B խմբի վիտամիններով, որոնք մեղմացնում են սթրեսը և հանգստացնում նյարդերը: Խնձորն օգտակար է նաև մազերին և եղունգներին: Կոտրատվող եղունգների և անփայլ ու թույլ մազերի դեպքում պետք է խմել խնձորի հյութ: Գազերով թունավորման և մեղվի խայթոցի ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս ուտել տրորած խնձոր:
Նուռ
Նուռն օգտակար է սակավարյունության, ստամոքսի ցավերի, քթի և ականջի ցավերի, անգինայի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ: Այն հարուստ է ածխաջրերով և օրգանական նյութերով, որոնք մարդուն աշխուժություն են հաղորդում: Նռան հաճախակի օգտագործումը կանանց մոտ կանխարգելում է կրծքի քաղցկեղը:
Նարինջ
Այն շատ հաճել, առողջարար և սննդարար միրգ: Հարուստ է վիտամիններով, հանքային նյութերով, նպաստում է արյան մաքրմանը, ողջ օրգանիզմը լցնում է կենսական ուժով և էներգիայով, լավացնում է ախորժակը: Նարնջի կեղևից ստանում են եթերայուղ, որն օգտագործվում է հրուշակեղենի և օծանելիքի արտադրության մեջ: Չինացի բժիշկներն այն օգտագործում են ոչ միայն հազը և մրսածությունը բուժելու համար, այլ նաև կաթնագեղձի չարորակ ուռուցքների ժամանակ: Նարինջը պարունակում է նաև հակալնդախտային նյութեր:
Մանդարին
Քչերը գիտեն, որ մանդարինի հայրենիքը համարվում է Չինաստանը: Ասիական պետություններում այն լայն տարածում է ստացել, քանզի ցիտրուսային բոլոր մրգերի մեջ մանդարինն ամենացրտադիմացկունն է: 19-րդ դարի սկզբին մանդարինը բերել են Եվրոպա, որտեղից էլ սկսվել է դրա տարածումը: Այն հարուստ է B և P խմբի վիտամիններով, ակսորբինային թթվով, հանքային և այլ աղերով:
Ելակ
Բոլորին քաջ հայտնի է, որ ելակը շատ համեղ է, բայց այն, որ նա ազդում է նաև մարդու զգացողության և տրամադրության վրա՝ թերևս քչերին է հայտնի: Ելակը նաև նպաստում է ախորժակի բարելավմանը, կարգավորում է աղի քանակությունն օրգանիզմում, նպաստում է արյունագոյացմանը: Դեռևս հին ժամանակներից ելակն օգտագործվում էր սակավարյունության դեպքում:
Նյութի աղբյուր՝ crossnews.am