Յուինգի սարկոման ոսկրային չարորակ ուռուցքի տեսակ է, որի վաղ հայտնաբերումը խիստ կարևոր է
Յուինգի սարկոման առավել հաճախ հանդիպող սարկոմայի տեսակ է դեռահասների և երիտասարդների շրջանում։
Այն հաճախ ախտահարում է ոսկրերը՝ հատկապես ոտքերի, ձեռքերի և կոնքի շրջանում։ Որոշ դեպքերում ներգրավվում են նաև փափուկ հյուսվածքները։ Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ այն մեծ ազդեցություն ունի բուժման հաջողության վրա։
Այս քաղցկեղի երկու հիմնական փուլ կա՝
Տեղային (local)՝ երբ ուռուցքը միայն ոսկրում կամ մոտակա հյուսվածքում է․ այդ դեպքում բուժման ցուցանիշը հասնում է 70-75%-ի։
Տարածված (metastatic)՝ երբ քաղցկեղը մետաստազավորվում է հեռակա օրգաններում, այդ թվում թոքերում, այլ ոսկրերում կամ ոսկրածուծում․ այս դեպքում առողջացման հնարավորությունը խիստ նվազում է՝ հասնելով առավելագույնը 15-30%-ի (երբեմն ավելի ցածր)։
Յուինգի սարկոմայի ամենատարածված ախտանիշներն են՝
ցավ և այտուց ուռուցքի շրջանում,
շոշափվող գոյացություն՝ տեղային ջերմության բարձրացումով,
անհայտ ծագման տենդ կամ կոտրվածքներ։
Ախտորոշում
Կիրառվում են ռենտգեն, ԿՏ, ՄՌՏ, ՊԷՏ/ԿՏ հետազոտություններ և վերջնական ախտորոշումը դրվում է գոյացության հյուսվածաբանական հետազոտության հիման վրա։

