Wednesday, May 8, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կարտոֆիլի ամենաօգտակար հատկությունները․ 5 պատճառ սննդակարգում կարտոֆիլ ներառելու համար

Կարտոֆիլն ամենատարածված սննդամթերքի տեսակներից մեկն է, որը սակայն բավական վատ «համբավ» ունի։ Սննդամթերքի բոլոր այն տեսակները, որոնք առավել հասանելի են բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև կարտոֆիլը, վերջին տարիներին ընդունված է համարել «անառողջ», ուստի մարդիկ հաճախ խուսափում են դրանցից, սակայն բժիշկ-սննդաբան Դուեյն Մելլորը նշում է, որ իրականում կարտոֆիլը կարող է բավական օգտակար լինել, ուստի այն սննդակարգից լիովին բացառելու կարիք չկա։

«Ցանկացած տեսակի կամ խմբի մթերքի չարաշահումը վնասակար է, և որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մեծ քանակությամբ կարտոֆիլային մթերքի գործածությունը կարող է կապված լինել զարկերակային ճնշման բարձրացման հետ։ Սակայն սովորաբար օրգանիզմի վրա բացասաբար է անդրադառնում այն, թե ինչպես ենք մենք պատրաստում ու օգտագործում կարտոֆիլը», – նշում է մասնագետը՝ հավելելով, որ իրականում կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ ու այլ սննդարար նյութեր, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար։

Մասնագետը ներկայացրել է այս մթերքի ամենաօգտակար հատկությունները՝ նշելով հինգ պատճառ սննդակարգում կարտոֆիլ ներառելու համար։

Հարուստ է վիտամին C-ով

Օրգանիզմի համար շատ կարևոր այս տարրը սովորաբար առաջին հերթին մտազուգորդվում է նարնջի ու ցիտրուսային այլ մրգերի հետ, սակայն 20-րդ դարի մեծ մասի ընթացքում բրիտանացիների սննդակարգում վիտամին C-ի կարևորագույն աղբյուրներից մեկը եղել է կարտոֆիլը։ Մեկ միջին չափի կարտոֆիլը (մոտ 150 գրամ) պարունակում է վիտամին C-ի մարդու օրգանիզմին անհրաժեշտ օրական չափաբաժնի մոտ 15 տոկոսը, ուստի այն կարող է շատ օգտակար լինել։

Հարուստ է վիտամին B6-ով

Վիտամին C-ից բացի այս մթերքը հարուստ է նաև օրգանիզմի համար ոչ պակաս կարևոր վիտամին B6-ով, որն օրգնում է օրգանիզմի ավելի քան 100 ֆերմենտին աշխատել ինչպես հարկն է՝ թույլ տալով դրանց տարրաուծել սպիտակուցները, ինչն էլ նյարդային համակարգի ճիշտ աշխատաքի համար անհրաժեշտ առանցքային գործընթացներից մեկն է։ Հենց սրանով կարող է պայմանավորված լինել այն փաստը, որ վիտամին B6-ը կապված է հոգեկան առողջության բարելավման ու պահպանման հետ։

Պարունակում է մեծ քանակությամբ կալիում

Օրգանիզմի բջիջներում բավարար քանակությամբ կալիումի առկայությունը շատ կարևոր է մկաններում ու նյարդերում էլեկտրական ազդանշանների կարգավորման համար։ Այս տարրի չափազանց բարձր կամ ցածր մակարդակի դեպքում մարդու սրտամկանը կարող է դադարել աշխատել, ուստի նման խնդիրներից խուսափելու և օրգանիզմում կալիումի մակարդակի նվազումը կանխելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը կարտոֆիլով։

Հարուստ է խոլինով

Այս մթերքը պարունակում է նաև խոլին՝ միացություն, որը կպչում է ճարպերին ու ձևավորում բջջապատերի համար «շինանյութ» հանդիսացող ֆոսֆոլիպիդներ ու ացետիլխոլին նեյրոտրանսմիտեր, որը հարկավոր է մկանային կծկումներ անելու, արյունատար անոթները լայնացնելու և սրտի ռիթմը դանդաղեցնելու համար։ Խոլինի պարունակությամբ կարտոֆիլը երկրորդ տեղում է՝ զիջելով միայն սպիտակուցով հարուստ մթերքին՝ այդ թվում մսին ու սոյային։ Այս տարրը բավարար քանակությամբ օգտագործելի կենսական նշանակություն ունի, քանի որ այն անհրաժեշտ է գլխուղեղի, նյարդերի ու մկանների առողջության համար, ուստի սննդակարգում կարտոֆիլ ներառելը շատ կարևոր է։

Չի պարունակում սնձան (գլյուտեն)

Կարտոֆիլը չի պարունակում սնձան, ուստի այն կարող է հիանալի մթերք լինել այս տարրի նկատմամբ անհանդուրժողականություն ունեցող կամ ինչ-ինչ պատճառներով դրանից խուսափող մարդկանց համար։ Սնձան չի պարունակում նաև քաղցր կարտոֆիլը, որը նաև ունի ավելի ցածր գլիկեմիկ ցուցանիշ, ինչի շնորհիվ չի առաջացնում արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներ և օգնում է վերահսկողության տակ պահել քաշն ու ախորժակը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook