Ներկա ժամանակներում, նորաձև դարձած ELOS մազահեռացման մեթոդի կիրառումը և հետևանքները
Ներկա ժամանակներում, նորաձև դարձած ELOS մազահեռացման մեթոդի կիրառումը կանանց և աղջիկների սեռական շրթերի`ամոթույքների շրջանում ,բերում է սեռական մեծ շրթերի մազարմատների,ճարպային գեղձերի և քրտնագեղձերի ֆունկցիոնալ խանգարմանը։
Մազարմատները,ճարպագեղձերը և քրտնագեղձերը հորմոն կախյալ են։Կանացի սեռական(էստրոգեններ) և տղամարդկային սեռական (տեստոստերոն ) հորմոնների ազդեցությամբ այս գեղձերը իրականացնում են պաշտպանողական ֆունկցիա։Բնությունը ամենալավը կանխորոշել է մարդու օրգանիզմի առողջ զարգացման և կենսագործունեության համար։
Ամոթույքերի մազային ծածկույթի կոպիտ սափրելը, ELOS սարքերի միջոցով մազարմատների ամբողջական վերացումը բերում են պաթոլոգիկ փոփոխությունների և սեռական ու մաշկային ինֆեկցիաների համար բարենպաստ պայմանների։
Ի հետևանք, հաճախակի են առաջանում լեյկոպլակիաները(մաշկի էպիթելի կոպիտ վերափոխում ` թեփոտում ,քոր ,այտուց ,բորբոքում)։
Լեյկոպլակիաները էպիթելի նախաքաղցքեղային փոփոխություններ են։ Շատ դժվարությամբ են ենթարկվում դեղորայքային բուժմանը։ Արմատապես բժշկելու համար պետք է կատարել վիրահատական միջամտություն`հեռացնելով ամոթույքի վնասված հատվածը`խորը շերտերով։
Նյութը ՝ Dr Zhanna Balayi -Gynaecologist