Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ի՞նչ եղանակով է բուժվում ծուռթաթությունը

Ծուռթաթությունը բնածին հիվանդություն է, ավելի հաճախ հանդիպում է տղա երեխաների մոտ:
Արդեն նորածին երեխայի մոտ խնդիրը երևում է՝ երեխան ոտնաթաթը պահում է արջի թաթի նման՝ դեպի ներս ծռված:
❗️Բուժումը պետք է սկսել երեխայի կյանքի առաջին օրերից:
👉Վաղ նորածնային շրջանում խնդիրը շատ հեշտ լուծվում է մի քանի գիպսակապի օգտագործմամբ և ոչ մի հետևանք չի մնում:
👉6 ամսականից հետո անհրաժեշտ է լինում կատարել ջլերի պլաստիկա, իսկ եթե երեխան ավելի մեծ է, ապա տեղադրվում է արտաքին ֆիքսացիայի ֆունկցիոնալ ապարատ, որի մեջ օրական մի քանի միլիմետրով թաթն ուղղվում է:
‼️Եթե Ձեր երեխայի մոտ նկատել եք ծուռթաթություն, անմիջապես դիմեք օրթոպեդ-վնասվածքաբանին, որպեսզի բուժումը լինի ավելի արդյունավետ և հեշտ ընթացքով:

________________________________
բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյան` օրթոպեդ-վնասվածքաբան
«Արմենիա» ՀԲԿ, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար
dr.ara_ayvazyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook