Thursday, October 9, 2025
Նորություններ

Նոյեմբերի 8-ին աշխարհի բժշկական ոլորտի պատկերային հետազոտությունների մասնագետները կնշեն ռադիոլոգիայի 11-րդ միջազգային օրը

Նոյեմբերի 8-ին աշխարհի բժշկական ոլորտի պատկերային հետազոտությունների մասնագետները կնշեն ռադիոլոգիայի 11-րդ միջազգային օրը:

🩻 Ամենամյա միջոցառումը նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը ճառագայթաբանության կարևորության մասին, որը նպաստում է պացիենտների անվտանգ խնամքի ապահովմանը, ինչպես նաև բարելավել հասարակության կարծիքը առողջության պահպանման շարունակական գործընթացում ռադիոլոգների և ռադիոգրաֆների կենսական դերի վերաբերյալ և մեկ անգամ ևս մատնանշել ճառագայթաբանության էական ազդեցությունը բժշկության վրա, այն է` ավելի վաղ ախտորոշում, ավելի քիչ վիրահատություններ և բուժման էական արդյունքներ:

🩺Ռադիոլոգիայի համաշխարհային օրը 2012 թվականից ի վեր նշվում է ամեն տարի նոյեմբերի 8-ին, քանզի օրը խորհրդանշում է 1895 թվականին Վիլհելմ Ռենտգենի կողմից ռենտգեն ճառագայթի հայտնաբերումը:

👩‍⚕️👨‍⚕️Այն ընդգծում է ռադիոլոգների և առողջապահության այդ ոլորտի մասնագետների արժեքավոր աշխատանքը, ովքեր օգտագործում են պատկերման տեխնոլոգիաներ՝ ախտորոշելու հիվանդությունների լայն սպեկտոր՝ կոտրվածքներից մինչև բարդ հիվանդություններ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook