Friday, May 3, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ո՞ր դեպքում են ֆիզիկական անձինք գործարքներն իրականացնում անկանխիկ

Ինչ պետք է իմանալ անկանխիկ գործարքների մասին
❓Ո՞ր դեպքում են ֆիզիկական անձինք գործարքներն իրականացնում անկանխիկ
ՀՀ տարածքում 2023 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև 300 000 դրամը գերազանցող բոլոր գործարքներն իրականացվում են անկանխիկ։
❗️Օրենքը խախտելու դեպքում՝ առաջանում է տուգանք՝ 100 000 դրամի չափով, եթե դա առաջին խախտումն է։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումով գործարք իրականացնելիս կառաջադրվի տուգանք՝ 200 000 դրամի չափով:
❓Ո՞ր դեպքում են հարկ վճարողները գործարքներն իրականացնում անկանխիկ
Հարկ վճարողները՝ անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները ֆիզիկական անձանց հետ 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ։
❗️Բացառություն է, երբ գործարքն իրականացվում է օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հետ և մանրածախ առևտրում՝ Tax free-ով։
❓Ո՞ր դեպքում հարկ վճարողները պետք է վճարումները պարտադիր իրականացնեն անկանխիկ
Անկախ գումարի չափից՝ նոտարական, փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, ՏՏ և այլ խորհրդատվական ծառայությունների մատուցման դեպքում, վճարումները պարտադիր իրականացվում են անկանխիկ։
❗️Օրենքը խախտելու դեպքում՝ առաջանում է տուգանք՝ կանխիկ վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների հանրագումարի 5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 500 000 դրամը և ոչ ավելի, քան 2 մլն դրամը։ Արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ խախտման գումարների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը և ոչ ավելի, քան 4 մլն դրամը։
❓Անկանխիկ վճարումներ՝ բժշկական և կրթության ոլորտներում
Երևանում և մարզերի վարչական կենտրոններում բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական և ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն) հաստատություններում մատուցված բոլոր ծառայությունների դիմաց վճարումներն ընդունվում են անկանխիկ, իսկ այլ բնակավայրերում կընդունվեն 2024 թվականի հուլիսի 1-ից։
❗️Նույն ժամանակագրությամբ են անկանխիկ իրականացվում կրթաթոշակների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման, պետական գնումների հետ կապված վճարումները:
Կայքի  գործընկեր՝ Tempus MED Gynaecology 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook