Շարժական մամոգրաֆը շուտով կլինի Տավուշի մարզում

Անվճար մամոգրաֆիկ հետազոտությունների իրականացման կազմակերպչական աշխատանքները վերահսկելու նպատակով փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Տավուշի մարզ:
Փոխնախարարը ընդգծել է, որ մարզի բուժհաստատությունները պետք է բարձր պատասխանատվություն ցուցաբերեն ծրագրի իրագործման հարցում և ապահովեն Տավուշի մարզի 50-69 տարեկան կանանց բարձր ներգրավվածությունը:

Արմեն Նազարյանը կարևորել է մամոգրաֆիկ հետազոտությունների անհրաժեշտությունը հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման տեսանկյունից:
