ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԹՈՒԹՔԻ ԲՈՒԺՄԱՆ ՔԻՉ ԻՆՎԱԶԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Թութքը հետանցքի շրջանում հեմորոիդալ ծոցերի լայնացման հետևանքով առաջացած խնդիր է, որն արտահայտվում է թութքային հանգույցների ձևավորմամբ:

Նշանները, որոնք կարող են վկայել թութքի մասին՝







Ժամանակակից բժշկությունն առաջարկում է թութքի հեռացման քիչ ինվազիվ մեթոդներ, որոնցից են.

Թութքային հանգույցները ոտիկի շրջանում հատուկ էլաստիկ օղերի միջոցով ճնշվում են, որը ժամանակի ընթացքում թույլ է տալիս դրանց մեռուկանալ և հեռանալ։

Հատուկ սարքի միջոցով հայտնաբերվում է հանգույցի սնուցող ոտիկը և կարվում։ Այսպիսով դադարեցվում է արյան մուտքը, և հանգույցը ժամանակի ընթացքում ապաճում, կրճատվում և վերանում է։

Հանգույցի մեջ ներարկվում է հատուկ նյութ, որը բերում է անոթի պատի սոսնձման, փակման, սկլերոզի ձևավորման և հանգույցի վերացման:


Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ
