Tuesday, April 30, 2024
ՆորություններԺամանց

Հայաստանում աճող 2 տեսակի ձնծաղիկների գոյությունը վտանգված է, 1-ինը՝ խոցելի․ քրեական պատիժ է նախատեսված՝ դրանք հավաքելու համար

Ձնծաղիկի (լատ.՝ Galanthus) որոշ տեսակներ ընդգրկված են Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում։ Հայտնի է ձնծաղիկի մոտ 20 տեսակ, ՀՀ-ում աճում է դրանցից 3-ը։ Դրանք են՝ ձնծաղիկ ալպիական (Galanthus alpinus), ձնծաղիկ Արտյուշենկոյի (Galanthus artjuschenkoae) և ձնծաղիկ լագոդեխիի (Galanthus lagodechianus Kuth):

Iravaban.net-ը հայտնում է, որ Իջևանի ֆլորիստիկական շրջանում հանդիպող լագոդեխիի տեսակի ձնծաղիկի գոյությունը, ինչպես նաև ալպիականի գոյությունը ՀՀ-ում վտանգված է։

Խոցելի է համարվում Արտյուշենկոյի գոյությունը։

Քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը որը՝ կատարվել է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակի, թփի կամ այլ բուսածածկի նկատմամբ, պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նշված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook