Ունաբի սովորականի բուժիչ հատկությունները
Ունաբ,զսպենի, (լատ.՝ Ziziphus), դժնիկազգիների ընտանիքի պտղատու բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ունաբ սովորական
Կենսաբանական նկարագիր
Պտուղը կորիզապտուղ է, հիմնականում՝ գլանաձև, երկարությունը՝ 3-4 uմ, լայնությունը՝ մինչև 1,5 սմ, դեղնավուն կամ ․կարմրավուն հարթ, լերկ մաշկով։
Քիմիական կազմ
Հասուն մրգերի պտղամիսը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, օրգանական թթուներ, ածխաջրեր, թթուներ, C և P խմբի վիտամիններ, բետտա – կարոտին, ինչպես նաև B1, B2 և B5 խմբի վիտամիններ։ Հանքային նյութերից՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, մագնեզիում, կոբալտ և մեծ քանակությամբ յոդ։ Տերևներում, բնափայտում և արմատներում մեծ քանակությամբ ալկոլոիդներ և օրգանական թթուներ կան։ Պտղամիսը հաստ է, բաց կանաչ կամ սպիտակ գույնի, քաղցր է (մինչև 30 % շաքարներ)։
Նշանակություն և կիրառում
Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։ Ունաբի ծառը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30 °C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։ Շատ հետաքրքիր է ունաբի բուսաճական շրջանը։
Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։ Ունաբին բարձր է գնահատվում՝ որպես հիպոտենզիվ՝ ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։ Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմն ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։ Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս՝ փոխվում է ընկալումը համի հանդեպ՝ մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։ Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։ Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։
Բժշկության մեջ
Ունաբին իր բուժական հատկանիշներով հայտնի է եղել դեռևս շատ վաղ շրջաններից։ Բուժական նյութերով օժտված են պտուղները, տերևները, սերմերը, բողբոջները, արմատները և բնափայտը։ Ամենալավ արդյունք ապահովում են թարմ վիճակում օգտագործվող նյութերը։
Բուժական նպատակով հավաքում են տերևները։ Տերևները պարունակում են դաբաղանյութեր, ֆլավոնային գլիկոզիդներ, սապոնիններ, խեժանյութեր, լորձանյութեր, շաքարներ, օրգանական թթուներ, վիտամին C։ Տերևներն օժտված են խորխաբեր, սրտի ռիթմը կարգավորող և հիպոտենզիվ ազդեցությամբ։ Պտուղներն օժտված են հեմոստատիկ, կազնամուղ, միզամուղ, ցավազրկող, արյուն մաքրող, հակամիկրոբային և վերք բուժիչ ազդեցությամբ։ Կորիզներն ունեն հանգստացնող և թեթև քնաբեր հատկություն, իջեցնում են զարկերակային ճնշումը։
Չոր կամ թարմ պտուղներն ուտելը օգտակար է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Պտուղների եփումը օգտակար է սակավարյունության, լուծի, թուլության, գլխապտույտի, չոր հազի դեպքում, բարձրացնում է տոնուսը և իջեցնում արյան մեջ խոլեստերինի պակասությունը: Տերևների թուրմը կարելի է օգտագործել հիպերտոնիայի, թոքերի հիվանդությունների դեպքում:
Ունաբի պտղի եփուկն օգտակար է սակավարյունության, գլխապտույտի, չոր հազի, լուծի, անուժականության, հիպոտոնիայի դեպքում, կարգավորում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:
Եփուկ. ունաբի 150 գ թարմ պտուղը 20 րոպե եփեք 500մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 5 անգամ, անկախ ուտելուց:
Հիպերտոնիկ հիվանդություն. կերեք 50-ական գ թարմ պտուղ՝ օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 7 օրից: