Thursday, October 9, 2025
ՀայտարարություններՆորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախաձեռնում է ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություններ կանանց համար

Կինը ուժ է, կինը կյանք է..💜

Հրանտ Մաթևոսյանի այս խոսքերը ճշգրիտ բնութագրում են կանանց ու մեր վերաբերմունքը դեպի նրանց:

Կնոջը պետք է սիրել, հարգել ու որ ամենակարևորն է՝ հոգ տանել նրա մասին:

‼️ Գիտակցելով կանանց դերը և կարևորելով նրանց կյանքը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախաձեռնում է ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություններ կանանց համար: ‼️

📣 Շուրջ մեկ ամիս շարունակ՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը՝ յուրաքանչյուր շաբաթ օր, 40 տարեկանից բարձր կանայք հնարավորություն կստանան անցնել մամոգրաֆիա և կանխարգելել Հայաստանում կանանց շրջանում ամենատարածված չարաբաստիկ հիվանդությունը՝ կրծքագեղձի քաղցկեղը:

🔻 Վաղ ախտորոշումը կանխարգելման և արդյունավետ բուժման սկիզբն է:

Հետազոտությունները կանցկացվեն մարտի 11-ին, մարտի 18-ին, մարտի 25-ին, ապրիլի 1-ին: Յուրաքանչյուր շաբաթ ՈՒԱԿ-ում կհետազոտվի 30 կին ամբողջ Հայաստանից:

ℹ️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Գրանցվելու համար զանգահարեք +374.10205050 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45:

Պահպանե՛նք մեր կանանց առողջությունը։
Սիրով՝ ՈՒԱԿ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook