Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ի՞նչ օգնություն ցուցաբերել ջերմային ցնցման ժամանակ

Բարձր ջերմության ժամանակ (հիմնականում 38.9°C և ավելի) զարգացող ցնցումները ծնողներին կարող են վախեցնել, բայց երեխաների համար դրանք այդքան էլ վտանգավոր չեն։

Ջերմության բարձրացման հետ դրսևորվող ցնցումները տևում են 1-2 րոպե և չեն վնասում երեխայի ուղեղին ու նյարդային համակարգին, չեն ազդում մտավոր զարգացման վրա կամ առաջ բերում պարալիչ։ Ցնցումները կարող են դրսևորվել բարձր ջերմությամբ ուղեկցվող ցանկացած հիվանդության դեպքում։  Անպայման հարկավոր է դիմել բժշկի, որպեսզի պարզվի ջերմության պատճառը և  ժխտվեն ցնցման հնարավոր այլ պատճառները

Ի՞նչ անել ֆեբրիլ ցնցման դեպքում, եթե տանն եք․

✓ պառկեցրեք երեխային գետնի վրա կամ անկողնում,

✓ գլուխը կողքի թեքեք, որպեսզի թուքը, փսխման զանգվածը չգնան շնչուղիներ,

✓ ոչինչ մի՛ մտցրեք բերանը (մատները, գդալ) և մի՛ վախեցեք, քանի որ երեխան «լեզուն կուլ չի տա»,

✓ փորձեք ֆիքսել ժամանակը, թեև այդ մեկ րոպեն հավերժություն կարող է թվալ,

✓ եթե տևում է 5 րոպեից ավելի, շտապ դիմեք մոտակա բուժհաստատություն։

Ջերմային ցնցումը կանխել կարելի՞ է

Ջերմիջեցնողների նշանակումը լավացնում է երեխայի ինքնազգացողությունը բարձր ջերմության դեպքում, սակայն չի կանխում ցնցումների առաջացումը։ Տենդային ցնցումից հետո սովորաբար հակացնցումային դեղամիջոցներ չեն նշանակվում։ Նշենք, որ ֆեբրիլ ցնցումը կրկնվել կարող է, ու որքան փոքր է եղել երեխան առաջին ցնցման ժամանակ, այնքան մեծ է այդ հավանականությունը։ Ջերմային ցնցումների հանդեպ հակումը կարող  է փոխանցվել անգամ ծնողներից։ Փոքրիկների մեծ մասը հինգ տարեկանից հետո ցնցումներ չի ունենում, հազվադեպ զարգանում է էպիլեպսիա։

 

Նյութը՝ Mama plus Papa Parents’ Corner ֆեյսբուքյան էջից (տեքստի հիմքը հանդիսացել է Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիայի կայքէջում առկա տեղեկատվությունը

impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook