Wednesday, October 8, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ վնասվածքների կանխարգելման խորհուրդներ

Ճանապարհային երթևեկության անվտանգություն

✅ Նախադպրոցական տարիքից երեխաներին սովորեցրե՛ք ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնները (ճիշտ անցնել փողոցը և այլն):

✅Փողոցն անցնել միայն հետիոտնի անցումով և կանաչ լույսի ժամանակ:

✅ Մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածության տեղափոխելու դեպքում:

✅Հեծանիվ կամ ինքնագլոր վարելու պարագայում կրել պաշտպանիչ հանդերձանք` սաղավարտ, ծնկակալներ, արմնկակալներ:

✅Հեծանիվի առջևի մասում ապահովել լապտերի, նաև առջևի, հետևի մասերում և անիվների վրա՝ անդրադարձիչների առկայություն:

✅ Երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար հագցնել սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ):

❓ Ինչպե՞ս լարված իրավիճակները հաղթահարել և պահպանել հանգստի ռեժիմը

✅Սովորեցրե՛ք լուծել կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով:

✅Զրուցե՛ք երեխայի հետ՝ օգնեք ճանաչել և վերահսկել հույզերը:

✅Խրախուսե՛ք խնդիրների դեպքում վստահելի մեծահասակներին դիմելու սովորությունը:

✅Համոզվե՛ք, որ ձեր երեխան գիտի՝ ինչպես կապ հաստատել ձեզ հետ և ում դիմել արտակարգ իրավիճակում:

🏫 Անվտանգություն տանը և դպրոցում

✅Սուր, կտրող, ծակող, այրող առարկաները երեխաներից հեռու պահել։

➡️Հիշեք՝ երեխաների անվտանգությունը սկսվում է տեղեկացվածությունից

x Close

Like Us On Facebook