Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սննդամթերքի որ տեսակներն են բարելավում քնի որակը

Ուշ ժամերին ընթրելը ոչ միշտ է բացասաբար անդրադառնում քնի որակի վրա․ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են ազատել անքնությունից։ Այս մասին գրում է kp.ru-ն՝ վկայակոչելով սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոյին։

Մասնագետի խոսքով՝ մեղրով գոլ կաթը կարող է անվտանգ ու արդյունավետ քնաբեր միջոց լինել, իսկ այս ըմպելիքը չորացրած բանանի կամ արմավի հետ օգտագործելու դեպքում հնարավոր կլինի շատ ավելի արագ քնել։

Բացի այդ, եթե երեկոյան անքնության պատճառը քաղցն է լինում, ապա կարելի է նաև ավելի բարձր կալորիականություն ունեցող, սակայն քնի որակի համար շատ կարևոր տրիպտոֆանով հարուստ մթերք ուտել։

«Հնդկահավի միսը տրիպտոֆանի ամենաբարձր պարունակությամբ մթերքն է։ Եթե զգում եք, որ չեք կարողանում քուն մտնել, ապա ամբողջահատիկ հացով ու մի կտոր հնդկահավի մսով սենդվիչը կարող է օգնել։ Աշխատեք քնից առաջ չուտել պանրի դեղին տեսակներ, շոկոլադ, չափազանց հասած բանան ու ապխտած ձուկ», – նշել է մասնագետը։

Քնելուց առաջ հանգստանալուն ու թուլանալուն են նպաստում նաև անանուխով, պատրինջով կամ երիցուկով բուսական թեյերը, ինչպես նաև թունդ կանաչ թեյը, որը պարունակում է քնի տևողությունը երկարացնող տեանին։

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook