Friday, October 10, 2025
ՀայտարարություններՆորություններ

Թրեյնինգ:Վախի հաղթահարման ուղիները կրտսեր դպրոցական տարիքում

Վախը մեր կյանքի անբաժանելի մասն է և մտահոգիչ է, երբ այն պաշտպանական գործառույթ իրականացնելու փոխարեն դառնում է հոգեկան առողջության լուրջ սպառնալիք:
Փորձեք զինվել հոգեբանական գիտելիքներով և օգնել հաղթահարելու վախերն ու տագնապները, որոնք կյանքի արագ փոփոխությունների արդյունքում բուն են դրել ժամանակակից երեխայի հոգեկանում:
Թրեյնինգին մասնակցելով Դուք՝
Ձեռք կբերեք կրտսեր դպրոցականի վախերի կանխարգելման և հաղթահարման մեթոդիկաներ, տեխնիկաներ,կտիրապետեք դրանց կիրառման հմտություններին:
Դասընթացը կօգնի սովորեցնել ծնողներին երեխայի հետ հաղորդակցվելու, նրա բնավորությունն ու արարքներն ընկալելու կարողությունը` ուղղորդելով ծնողներին ընտրել ճիշտ վարքաձևեր, որոնք կկանխարգելեն երեխայի վախերի խորացումը:
Դասընթացը կվարի՝ <<Ուրարտու>> համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, փորձառու (20 ամյա աշխատանքային փորձ) դասախոս Հռիփսիմե Պետրոսյանը:
Արժեքը՝ 3000 դրամ:
Մասնակցելու համար զանգահարել՝ 091-52-69-68 , 099-32-60-02 010-52-82-42 հեռախոսահամարով կամ գրանցվել մեկնաբանություններում:
Դասընթացը տեղի կունենա Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի <<Ուրարտու>> համալսարանում, դեկտեմբերի 15-ին, ժամը 14:30-ին:
Տևողությունը՝ 1 օր, 3 ժամ:
Մասնակցության համար համալսարանի և ‹‹Գործնական հոգեբանների միավորում›› ՀԿ-ի կողմից տրվում է հավաստագիր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook