Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հոգեբանական թեստ:Սանգվինիկ ես, խոլերիկ, ֆլեգմատիկ, թե՞ մելանխոլիկ. aroxjblog.am

Կյանքում երբեմն անհաժեշտոըթյուն է առաջանում որևէ մեկին բնութագրել, և խառնվածքը դիտվում է որպես անձնավորությանը բնութագրող հոգեբանական առանձնահատկություններից մեկը: Կան խառնվածքի 4 տիպեր: Միաժամանակ պետք է նշել, որ բարձրագույն նյարդային գործունեության 4 տիպերը մարդու մեջ մաքուր ձևով շատ հազվադեպ են հանդիպում: 《Այո》պատասխանի դեպքում գրանցեք 1 , իսկ 《ՈՉ》-ի դեպքում ` 0 միավոր:

1.Սիրում եք հյուր գնալ:

2.Հեշտությամբ եք փողոցում դիմում բոլորովին անծանոթ մարդու:

3.Սիրում եք արագ կողմնորոշում պահանջող աշխատանք:

5.Սիրում եք անեկտոդներ պատմել:

6.Երբևէ խաղ խաղացել եք ձեր ծանոթների գլխին:

Հաշվեք ձեր այո պատասխաններն ու գրի առեք միջին արդյունքը.

0-2 անգամ այո պատասխանի դեպքում ձեր տիպը M -ն է:

3-5 անգամ այո պատասխանի դեպքում ձեր տիպը N-ն է:

Այժմ պատասխանեք մյուս հարցին.

1. Տրամադրության հանկարծակի անկումներ ունենում եք:

2. Հաճախ եք ոտիպված լինում զղջալ ձեր չմտածված խոսքերի կամ արարքների համար:

3.Հեշտ է ձեզ նեղացնելը:

4.Անհանգստանում եք ձեր առողջության համար:

5. Ձեզ հուզում է շրջապատի կարծիքը:

Հաշվեք ձեր այո պատասխաններն ու կրկին գրի առեք միջին արդյունքը.

0-2 անգամ <այո> պատասխանելու դեպքում ձեր տիպը O-ն է:

3-5 անգամ <այո> պատասխանելու դեպքում ձեր տիպը P-ն է:

Իսկ այժմ միացրեք 2 արդյունքները.

MO-Դուք ֆլեգմատիկ եք:
MP-Դուք մելանխոլիկ եք:
NO-Դուք սանգվինիկ եք:
NP-Դուք խոլերիկ եք:

Ֆլեգմատիկներ: Ֆլեգմատիկները իդեալական ընտանիք ստեղծողներ են: Կանայք լիովին նվիրվում են իրենց ամուսնունև երեխաներին: Տղամարդիկ իրենց աշխատավարձը տալիս են կնոջը, իսկ էկզոտիկ երկրում հանգստանալու փոխարեն նախընտրում են վերանորոգել լոգարանը: Ֆլեգմատիկներն ամենահանգիստ և հավասարակշռված մարդիկ են, և նրանց հունից հանելն ուղղակի անհնար է:

Մելանխոլիկներ: Մելանխոլիկները զգայուն են և փխրուն: Ցանկացած մանրուք սրտին մոտ են ընդունում: Նրանց բնորոշեն են ներքին խոր ապրումները: Եթե սիրահարվում են, իրենց սիրո առարկայի համար սիրային նամակների, բանաստեղծությունների և ծաղիկների հեղեղ են ստեղծում, խոստանում եմ նվիրել արև ու լուսին:

Սանգվինիկներ: Սանգվինիկներն ուղղակի էներգիայի կծիկ են , այսպես ասած հավերժական շարժիչ, որը լիցքավորման կարք չունի: Ի դեպ, այդ էներգիան միշտ դրական է. չէ որ սանգվինիկները կենսուրախ են և բարեհոգի:Նրանք ցանկացած ընկերախմբի ամենացանկալի անդամն են, քանի օժտված ընկերախմբի ամենացանկալի անդամն են, քանի որ օժտված են հումորի զգացմունքով, կարողանում են սրամտել, ստեղծել տնոնական մթնոլորտ: Նրանց կարգախոսն է. 《Կորչի ձանձրույթն ու թախիծը》:

Խոլերիկներ: Նրանք տաքարյուն են, բայց , ի տարբերություն սանգվինիկների,հակված են տրամադրության անկումների: Խոլերիկները ցանկացած նորամուծության սիրահար են: Նրանք արագ բռնկվում են, արագ էլ հանգչում:

Նյութը պատրաստեց՝ aroxjblog.am

Նյութի աղբյուրը՝ Հաղորդակցման Հմտություններ
Նյութի հեղինակ ՝ Էմմա Տանանյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook