Thursday, October 9, 2025
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Վարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերը գիտեն

Վարունգը սննդակարգում օգտագործելը հիանալի է ազդում մեր օրգանիզմի վրա, սակայն կան վարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերին է հայտնի: Ինչպես գրում է Healthy food star-ը` վարունգը կարող է օգնել անգամ տնային գործերն անելիս:

Վարունգը վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է: Այն ապահովում է 6 վիտամինով և 7 հանքանյութով, այսինքն` վիտամինների օրական անհրաժեշտ չափաբաժինը:

Վարունգն օգնում է հեռացնել լոգարանի հայելու վրա առաջացող մառախուղը: Վարունգի կտորով անհրաժեշտ է լոգանք ընդունելուց առաջ սրբել հայելին մառախուղի առաջացումից խուսափելու համար:

Ձգում է մաշկը: Վարունգը հիանալի միջոց է մաշկը ձգելու, կնճիռներից և ցելյուլիտից ձերբազատվելու համար:

Քնելուց առաջ վարունգ ուտելն օգնում է առավոտյան արթնանալ առանց գիշերային խնջույքի հետևանքներն զգալու:

Փայլեցնում է կոշիկները: Վարունգի կտորով կարելի է սրբել կոշիկները, և դրանք հիանալի փայլ կստանան:

Նվազեցնում է սթրեսը: Կտրատած վարունգի շերտերը կարելի է դնել եռացող թեյնիկի կափարիչին, որից սենյակում վարունգի անուշ բույր կտարածվի: Այդ բույրն օգնում է թոթափել լարվածությունը:

Վերացնում է բերանի տհաճ հոտը: Վարունգի կտորը բերանի վերին մասում 30 վայրկյան պահելը նույն է, ինչ անանուխ  կամ մաստակ օգտագործելը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook