Wednesday, May 8, 2024
ՆորություններԺամանց

Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 30 բնապահպանական ֆիլմ կցուցադրվի «Արևորդի» փառատոնի շրջանակներում

Նոյեմբերի 14-18-ը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում շուրջ 30 բնապահպանական ֆիլմ կցուցադրվի։ Այս տարի 10-րդ հոբելյանական անգամ կկայանա Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը։ Քովիդ 19 համաճարակային պայմաններից ելնելով փառատոնը տեղի կունենա հեռավար։

Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով։ Ընտրված բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն առցանց, իսկ նրանցից յուրաքանչյուրն ըստ ցուցադրության օրերի բաշխվածության՝ 24 ժամ հասանելի կլինեն sunchild.am կայքում։

Ուշադրության կենտրոնում ունենալով հատկապես երեխաներին և երիտասարդներին՝ փառատոնի օնլայն ցուցադրությունները հնարավորություն կստեղծեն հազարավոր դպրոցականների և երիտասարդների ներգավել կրթական ծրագրով նախատեսված ֆիլմերի ցուցադրություններին, ինչը կարող է կրթական գործընթացի մաս դառնալ ։

Արդեն 10 տարի է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվում էկո-կրթոական մեծ բաղադրիչ ունեցող Արևորդի փառատոնը, որն այս տարիների ընթացքում ցուցադրվող ֆիլմերի միջոցով բնապահպանական գիտելիքներ է փոխանցել հազարավոր մարդկանց, հատկապես՝ պատանիներին։ Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրենը Սոնա Քալանթարյանն է, հիմնադիրը՝ Ռուբեն Խաչատրյանը։ Յոււրաքանչյուր տարի փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունենում FPWC հավատարիմ գաղափարակից գործընկերներ Վիվա-ՄՏՍ-ը, Մխիթար Սեբաստացի կրթական հիմնադրամը և այլն։

Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության պահպանության և բնապահպանական կրթության անհրաժեշտության վրա՝ բարձրացնելով հասարակության գիտակցության մակարդակն այս խնդրի առնչությամբ, ընդգրկել հասարակության բոլոր շերտերը` երեխաներին, երիտասարդներին, գործարար հանրությանը: Ինչպես ասել է Աշոտ Բլեյանը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Բլեյան դպրոցի բնապահպանական ուսումնական նախագծերի հուսալի, մասնագիտասցված գործընկերն է շարունակում մնալ: «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի ակտիվ գործունեությունը  հնարավորություն է տալիս մասնավոր հիմնադրամների փորձը  օգտագործել պետական ուսումնական հաստատության` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային բնապահպանական կրթական ծրագրերերում։

Նոյեմբերի 16-17-ին Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատարան լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո կհայտարարվի լրագրողական աշխատանքների մրցույթ, իսկ հաղթողին կշնորհվի դրամական պարգև։ Դասընթացի շնորհիվ լրագրողներն ու մեդիա դաշտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան առավել լավ ծանոթանալու խնդրին, ինչի արդյունքում նաև կիրազեկվի հասարակությունը։

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 4 անվանակարգ․

Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին

Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին

Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին

Լավագույն կրթական ֆիլմ

Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման ողջ ընթացքում   առաջին անգամ ներկայացվել է «Անտառային հրդեհներ»  անվանակարգը՝ նպատակ ունենալով բարձրաձայնել անտառային հրդեհների ահագնացող տանգը տարածաշրջանում և աշխարհում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը։

Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ԱՄՆ Անտառային ծառայությունը և Վիվա-ՄՏՍ-ը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook