Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում

Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է լիարժեք իրականացնել միայն ֆիզիկապես առողջ տղամարդը:  Ժամանակակից հասարակության զարգացման տեմպերին զուգընթաց՝ տղամարդու առողջությունն ավելի մեծ ուշադրություն է պահանջում:

 

Շատ կարևոր է ժամանակին անդարդառնալ առկա խնդրին և դիմել համապատասխան մասնագետի: Միզարձակման կամ սեռական խնդիրների հետ կապված նույնիսկ մեկ գանգատը ուրոլոգին դիմելու ցուցում է: Այդպես հնարավոր է կանխել խնդրի՝ քրոնիկական ընթացք ստանալը կամ հայտնաբերել արդեն զարգացած քրոնիկական հիվանդությունը: Հաճախ ախտանշաններն ու գանգատներն այնքան դանդաղ են արտահայտվում, որ այդ երկար ժամանակահատվածում, չնայած ավելացմանը, գրեթե աննկատ են մնում: Այդ պատճառով անհրաժեշտ է ներկա վիճակը համեմատել 3-5 տարի առաջվա վիճակի հետ: Եվ եթե նկատելի է միզարձակման գործառույթի վատթարացում, ապա այցելությունն ուրոլոգին պարտադիր է:

 

Ներկայումս, «սեքսուալ հեղափոխության» հետ կապված մեծ աճ են գրանցել սեռավարակները: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, որոշ տարածաշրջաններում այն հասնում է մինչև 80 տոկոսի: Դա ևս պատճառ է, ակտիվ սեռական կյանք վարելու դեպքում, տարին երկու անգամ մասնագետի մոտ սեռավարակի խնդրով ստուգում անցնելու համար, քանի որ դրանք հաճախ ընթանում են առանց
ախտանշանների:

 

Ազգականների մոտ միզաքարային հիվանդությունների առկայության դեպքում (պոդագրա, շագանակագեղձի ադենոմա, միզասեռական համակարգի չարորակ ուռուցքներ և այլն), ուրոլոգին դիմելն անհրաժեշտ է ժառանգական  նախատրամադրվածության վտանգները գնահատելու և ժամանակին որևէ խնդրի զարգացում հայտնաբերելու համար:

 

Եթե թվարկված խնդիրներից ոչ մեկն առկա չէ Ձեզ մոտ, նշանակում է՝ Դուք հիանալի առողջություն ունեք, բայց միևնույնն է՝ 2-3 տարին մեկ անգամ մասնագետին դիմելը մնում է անհրաժեշտ պայման, քանի որհիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Նյութը ` armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook