Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես խուսափել կրծքագեղձի հիվանդություններից.ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Mashroom.am-ի աշխատակազմը այցելել է  բժշկական գիտությունների թեկնածու, «Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի» բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանին, ով կպատասխանի մեզ այն կարևոր հարցին, թե ինչպես խուսափել կրծքագեղձի հիվանդություններից:

-Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել մամոլոգին: 

-Առաջին հերթին դա կրծքագեղձի բորբոքային հիվանդություններն են՝ մաստիտները: Դրանց ախտանիշներն են՝ կրծքի կարծրացում և մեծացում, թարախային արտադրություններ պտուկներից, կրծքի հատվածում ցավեր, որոնք սովորաբար ուղորդվում են մարմնի բարձր ջերմությամբ: Խորհրդատվության պետք է գալ կրծագեղձի արտաքինում յուրաքանչյուր փոփխության դեպքում՝ եթե առաջացել են ցավեր, հայտնաբերվել են գոյացություններ, կարծրացումներ, եթե հայտնվել են արյունոտ արտադրություններ, փոխվել է պտուկներից մեկի ձևը, հայտնվել են կոշտուկներ պտուկների կամ կրծքի այլ հատվածներում:

-Արդյո՞ք գոյություն ունեն ոչ այդքան վտանգավոր գոյացություններ: Արդյո՞ք պետք է հետազոտվել կարծրացումների դեպքում, եթե ցավ չկա: 

-Իհարկե, կան մի շարք գոյացություններ, որոնք վտանգավոր չեն, սակայն միայն այն դեպքում, երբ դրանք ստուգված են պունկցիայի, բջջային հետազոտության օգնությամբ և հայտնաբերված է, որ դրանց չափսերը չեն գերազանցում թույլատրելիի սահմանը: Այդպիսի գոյացություններից են՝ ֆիբրոադենոմաները, կաթնային ծորանների կիստաները, կրծագեղձի ադենոմաները: Այսպես թե այնպես, բոլոր այս գոյացություններն ու ախտանիշները պահանջում են հետազոտություն մամոլոգի մոտ:

-Ի՞նչ հաճախականությամբ և ինչպե՞ս է պետք իրականացնել կրծքի զննում տնային պայմաններում: Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել: 

-Ամեն ինչ շատ պարզ է: Լոգանք ընդունելիս հարկավոր է ձեռքով ստուգել կրծքի շրջագծով: Ձեզնից լավ դա կարող է անել միայն բժիշկը, բայց եթե դուք դարձնեք այսպիսի զննումները սովորական, կրծքի հատվածում չնչին փոփոխության դեպքում էլ կարող եք զգալ ու նկատել:

-Ո՞ր տարիքից և որքա՞ն հաճախ է պետք այցելել բժիշկ-մամոլոգի: 

-Այցելել պետք է մեկ անգամ երիտասարդ տարիքում, որպեսզի համոզվել, որ ամեն ինչ կարգին է: Այնուհետև անհրաժեշտությունը կառաջանա այն դեպքում, երբ կրծքի հատվածում որևէ գանգատ ունենաք: Պարբերաբար ստուգումները տարին մեկ անգամ պետք է կատարել 30 տարեկանից հետո:

Նյութի աղբյուրը՝ Mashroom.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook