Դիտումներ 1,102
Հազարավոր մարդիկ կարողանում են հաղթահարել առաջին հայացքից անհաղթահարելի թվացող հիվանդությունը:

Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ.

Չծխե՛լ

Հետևե՛ք քաշին, խուսափե՛ք գերքաշությունից, ճարպակալումից

Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ. շատ քայլելը նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը

Սննդակարգը հարստացրե՛ք հատիկեղենով, բանջարեղենով, մրգերով և լոբազգիներով

Խուսափե՛ք յուղոտ, օսլայի և շաքարի բարձր պարունակությամբ արագ պատրաստվող սննդատեսակներից (fast food),

Սահմանափակե՛ք շաքար պարունակող ըմպելիքը և ալկոհոլի օգտագործումը

Սահմանափակե՛ք կարմիր (տավարի, խոզի և գառան) և վերամշակված մսի օգտագործումը

Խուսափե՛ք սննդային հավելումներից

Կրծքով կերակրումն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը

Քաղցկեղ ախտորոշվելուց հետո` հետևե՛ք բժշկի խորհուրդներին: