Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Օփիոիդային թմրամիջոցների ծանր վնասների մասին

Ափիոնատիպ նյութերի կամ օփիոիդային թմրամիջոցների խումբը (դասը) ներառում է քնաբեր կակաչից (Papaver somniferum) ստացվող թմրաբեր ալկալոիդները դրանց կիսաարհեստական ածանցյալները և արհեստական եղանակով ստացվող օփիոիդները:
📈 Համաձայն պաշտոնական վիճակագրության, ափիոնատիպ նյութերի անօրինական գործածումն իր տարածվածությամբ Հայաստանում երկրորդ տեղում է՝ զիջելով միայն կաննաբինոիդների խմբի թմրամիջոցների գործածման տարածվածությանը:
🔴 Ափիոնատիպ նյութերից կախվածությունը զարգանում է բավականին կարճ ժամանակում (հաճախ մեկ-երկու անգամ գործածման արդյունքում) և արագորեն հանգեցնում առողջական ծանրագույն հետևանքների։
🔴 Ափիոնատիպ նյութերից կախվածությանը բնորոշ են ափիոնատիպ նյութերի նկատմամբ առաջացող արտահայտված հիվանդագին հակումը, թմրամիջոցի հերթական չափաբաժինն ընդունելու անհաղթահարելի պահանջը, ծանր զրկանքի համախտանիշը՝ արտահայտված մկանացավերով, քնի խանգարումով և սոմատովեգետատիվ այլ ծանր ախտանշաններով:
🔴 Ափիոնատիպ նյութերի մշտական գործածումը զրկում է անձին իր հիմնական զբաղմունքներից, հետաքրքրություններից և պարտականություններից, ինչը հասարակությունից, ապա նաև ընտանիքից աստիճանական օտարացման, միջանձնային, աշխատանքային և ներընտանեկան կապերի խզման պատճառ է դառնում:
🔴 Պարտադրված լինելով վերահաս զրկանքից խուսափելու համար յուրաքանչյուր օր ապօրինի ճանապարհով հայթայթել թմրամիջոցի հերթական չափաբաժինը՝ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձինք կատարում են իրավախախտումներ։
🔴 Ափիոնատիպ նյութերը գործածվում են գերազանցապես ներարկային եղանակով, ինչն առավել վտանգավոր է դարձնում այս խմբի թմրամիջոցները՝ պայմանավորված արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի և վիրուսային հեպատիտների տարածման մեծ հավանականությամբ։
🔴 Ափիոնատիպ նյութերից հաճախակի է առաջանում սուր ինտոքսիկացիա («գերդոզավորում»)՝ մահվան ելքով։
‼ Ափիոնատիպ նյութերի ապօրինի գործածմամբ պայմանավորված տնտեսական վնասներն ու առաջացող խնդիրների լուծման ծախսատարությունը բավականին մեծ են ինչպես թմրամիջոցներ գործածող անձանց և նրանց ընտանիքների, այնպես էլ հասարակության և պետության համար:
🩺 ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» իրականացվում է ափիոնատիպ նյութերից կախվածության բուժում երկու եղանակով.
1️⃣ դետոքսիֆիկացիոն բուժում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում,
2️⃣ օփիոիդային ընկալիչների ագոնիստներով փոխարինող բուժում ամբուլատոր պայմաններում։
☑️ Դեղորայքային բուժմանը զուգահեռ պացիենտներին տրամադրվում է նաև ինտենսիվ սոցիալ-հոգեբանական աջակցություն։
❗❗ Սիրելի՛ հայրենակիցներ, զերծ մնացեք թմրամիջոցներից. դրանք խիստ վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար։
____________
📞 Խորհրդատվությունների համար կարող եք այցելել կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook