Friday, October 10, 2025
ՆորություններԳեղեցկություն և խնամք

6 խորհուրդ օծանելիքը կիրառելիս

Եթե քեզ համար էլ աշունը, վանիլը, նարդոսը (лаванда), տաք հացը, անձրևն ու սիրելի մարդիկ հենց հիմա ասոցացվեցին տարատեսակ հարազատ կամ օտար բույրերի հետ, բարի գալուստ ակումբ: Իրականում, որքան էլ տարօրինակ թվա, մեր ուղեղի նյարդային հյուսվածքներն ունակ են մեր «հիշողության բանկերում» պահել և պետք եկած ժամանակ «ակտիվացնել» այն բույրերը, որոնք մեզ ծանոթ են: Հենց այս պատճառով է, որ հաճախ մեզ մոտ կայծակնային «հարվածի» պես զարթնում է որևէ հիշողություն վարդի, նոր թխած կարկանդակի կամ հնության բույրը շնչելիս:

Ինչպես հասկացար, այսօր խոսելու ենք օծանելիքից, բույրերից և ուսումնասիրելու ենք ամենատարօրինակ, հետաքրաքիր ու քիչ հայտնի փաստերը մեր առօրյայի անբաժան մաս դարձած այս հայտնագործության մասին:

Մի քիչ պատմական…

Առաջին օծանելիքները «հայտնագործվել են» Կիպրոս կղզու վրա՝ մոտ 4000 տարի առաջ, սակայն եգիպտացիներն էին, որ 3000 տարի առաջ օծանելիքը վերածեցին մշակույթի, և մեզ հասած օծանելիքները հենց այդ նախատիպն ունեն:

Perfume բառը ծագում է լատիներեն «per fumus» բառից, որը նշանակում է «ծխի միջով»: Երբ մարդն առաջին անգամ հայտնաբերեց բույրը, նա օգտագործեց այն որպես ընծա Աստվածներին` այրելով անուշաբույր մաստակներ զոհասեղանների վրա: Հենց այսպես էլ առաջացավ perfume գաղափարն ու բառը:

 

Ստորև կտեսնես աշխարհի ամենաթանկ օծանելիքների տասնյակը: Գուցե արժե՞ գտնել ու շնչել այս բույրերը:

  1. JAR Bolt of Lightning
  2. Joy by Jean Patou
  3. Caron Poivre
  4. Hermes 24 Faubourg
  5. Clive Christian No.1
  6. Chanel Grand Extract
  7. Baccarat Les Larmes Sacree de Thebes
  8. Clive Christian No.1 Imperial Majesty
  9. DKNY Golden Delicious
  10. Shumuk

Գնանք ուսումնասիրելու ամենատարօրինակ փաստերը օծանելիքների մասին: Վատահ եղիր` արդյո՞ք շարունակելու ես օգտագործել սիրելի բույրը, անգամ երբ իմանաս դրա բաղադրությունը: Բաղադրիչներ, որ չարժեր տեսնել օծանելիքի տուփի վրա` փոքրիկ կրծողների կղանք, կենդանական գեղձեր և մի շարք այլ բաղադրիչներ, որոնք դառնում են ձեր սիրելի օծանելիքի մի մասը:

6 խորհուրդ օծանելիքը կիրառելիս

Հիմա մի քանի պարզ կանոն` օծանելիքի ճիշտ օգտագործման և ավելի արդյունավետ կիրառման համար:

🔹 Այն տարածքը, որտեղ պետք է օգտագործեք օծանելիքը, նախապես խոնավեցնելը պարտադիր է։ Օծանելիքը արագ է բացվում, երբ կիրառվում է խոնավ մաշկի վրա, և խոնավացած մաշկը ավելի երկար է պահում բույրը:

🔹 Օծանելիքը հիանալի լուծում չէ մազերի համար: Օծանելիքի թեկուզ մի քանի գրամ պարունակության մեջ կա ալկոհոլ, որի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել մազերի չորության:

🔹 Եթե դու սովորություն ունես օծանելիքը ցողելուց հետո դաստակները միմյանց հպել, իմացիր, որ դրա հետևանքով առաջացած շփումը մեծացնում է բույրի փոխազդեցությունը մաշկի բնական յուղայնության հետ, ինչը կարող է ի վերջո աղավաղել բույրը:

🔹 Դու կարող ես առավելագույնի հասցնել օծանելիքի հոտը: Բուրմունքն ամբողջ մարմնով ցողելու փոխարեն, ցողիր բույրը մարմնի որոշակի հատվածներին կամ զարկերակային կետերին: Զարկերակային կետերը մարմնի այն վայրերն են, որտեղ արյան անոթները ամենամոտ են մաշկին:

🔹 Նույն բույրը կարող է տարբեր լինել երկու անհատների մարմնի վրա, քանի որ միախառնվում է մաշկի քիմիական կազմի հետ: Քրտինքը, շրջակա միջավայրը և նույնիսկ սննդակարգը կարող են մեծ դեր խաղալ օծանելիքի տարածման և մաշկի «յուրացման» մեջ:

🔹 Օծանելիքներն այսօր իսկական ծաղիկներով չեն պատրաստվում։ Օծանելիքի զանգվածային արտադրության պատճառով իսկական ծաղկային բույրերի օգտագործումը փոխարինվում է «սինթետիկ» բուրմունքներով:

Շքեղ բույրերի աշխարհում, բնականաբար բարդ է կողմնորոշվել` ո՞րն ընտրել ու ո՞րն է ամենահամապատասխանը մեր մաշկին ու էությանը:

Նյութը ՝ www.yerevanmall.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook