Monday, May 6, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ի՞նչպիսի պայուսակ կրել այս աշնանը

Ասում են, չէ՞` որքան փոքրիկ է կնոջ պայուսակը, այնքան շատ բան այն կարող է տեղավորել: Շրթներկ, հեռախոս, դիմափոշի, ակնոց, դրամապանակ, բանալիներ ու էլ ի՜նչ ասես կա մեր պայուսակներում: Վստահաբար, կանանց ամենասիրելի թեմաներից մեկի մասին ենք այսօր խոսելու, այնպես որ հարմար տեղավորվիր ու արի ուսումնասիրենք պայուսակների այս տարվա թրենդերն ու նորությունները:

Պայուսակը կանանց զգեստապահարանի ամենասիրելի դետալներից է: Քանիսն էլ ունենաս` հազար գույնի, չափսի ու ձևի, մեկ է, միշտ քիչ է թվում: Շատերս նախընտրում ենք Chanel-ի և Balmain-ի փոքրիկ պայուսակները` շրթներկերի համար, որոշները` Peter Do-ի, Bottega Veneta-իև Balenciaga-ի հսկա պայուսակները, որտեղ կարող ես տեղավորել անգամ օրվա լուքդ, իսկ շատերն էլ Jil Sander-ի և Loewe-ի առաջարկած հարմարավետությունն ու ճկունությունն են ընտրում:

Պայուսակների ոչ սովորական, ստանդարտ ձևերը, որ կարող էիք նկատել փողոցում նախորդ սեզոնին, ստեղծվել են լոնդոնաբնակ տաղանդավոր Ռիչարդ Քուինի կողմից, իսկ տձև, ավելի շատ տնային տոպրակ հիշեցնող պայուսակները կրկին վերադարձան Louis Vuitton-ի, JW Anderson-ի և Loewe-ի միջոցով:

Սա` փոքրիկ հետհայացք նախորդ սեզոնին, իսկ թե ինչպիսի պայուսակներ են այս տարի գրավելու խանութների ցուցափեղկերն ու մեր սրտերը` կուսումնասիրենք ստորև միասին:

  • Slim fit պայուսակներ

Տեսեք՝ Khaite-ի կաշվե պայուսակը, Valentino-ի վարդագույն կլատչը և Dolce & Gabbana-ի  կարմիր մինի պայուսակը: Հարմարավետ ու գեղեցիկ, հատկապես փոքրիկ աքսեսուարներ նախընտրողների համար:

  • Շքեղ պայուսակներ

Արծաթե, ոսկյա մեծ աքսեսուարներով պայուսակների համար մի քանի ապրանքանիշի անուն պետք է հիշել` Courrèges, Blumarine, կամ Diesel` 1DR պայուսակով, որը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաշքեղ

պայուսակը Lyst-ի կողմից իր վաճառքների 2-րդ եռամսյակում:

  • Ավելի մեծ, քան պետք կգա

«Որքան մեծ, այնքան` լավ»-ը Gucci-ի այս տարվա հիմնական գաղափարն է: Իսկ օրինակը Diana պայուսակն է` XXL չափսերով: Salvatore Ferragamo-ի սիրահարներն ապրանքանիշի հավաքածուներում ևս կգտնեն մեծ չափսի, հարմարավետ պայուսակներ:

Ի՞նչպիսի պայուսակ կրել այս աշնանը
  • Կարծրատիպերից այն կողմ

Կան դասական պայուսակներ, և կան պայուսակներ, որոնք կոտրում են կաղապարներն ու դառնում անմոռանալի։ Chloé-ի ներկված պայուսակը, Isabel Marant-ի գոբելենե պայուսակը, Coperni-ի սատանայական եղջյուրով ապակե մոդելը և Simone Rocha-ի մարգարտյա կլաչը զվարճալին ու աչքի ընկնողը դարձնում են ֆունկցիոնալ և կրելի:

  • Բրդյա փամփլիկներ

Աշնանային հանդերձանքները ասոցացվում են ջերմության և հարմարավետության հետ: Փափուկ բրդե կամ մորթե պայուսակները գրկախառնվելու ցանկություն են առաջացնում դիտողի մոտ:  Fendi-ի և Loewe-ի հավաքածուների փամփլիկները շքեղ տեսք կհաղորդեն ամենապարզ հանդերձանքին:

  • Գրաֆիկական պրինտերով պայուսակներ

Թեև ամենաթրենդային պայուսակները միշտ կլինեն չեզոք գունային գամմայով և դասական նկարներով պայուսակները, այնուամենայնիվ պոդիումներում շատ կհանդիպենք երկրաչափական մարմիններով, հետաքրքիր տպագրություններով պայուսակներ:

Prada-ի և Gabriela Hearst-ի տարօրինակ, տպավորիչ դիզայնով ցանկացած պայուսակ ժամանակակից արվեստի նմուշ է:

  • Տուփ-պայուսակ

Այս տուփիկ-պայուսակները ֆրանսիական Chanel և Louis Vuitton ապրանքանիշերի հավաքածուների կարևոր դետալներն են: Հարմարավետ, փոքրիկ, տարողունակ այս պայուսակները կլրացնեն ցանկացած հանդերձանք:

Նյութը ՝yerevanmall.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook