Wednesday, May 1, 2024
Նորություններ

Covid 19-ից մահացել է Հայաստանում հազարավոր կյանքեր փրկած սփյուռքահայ բժիշկ բարեգործը

Օրերս Covid 19-ից մահացել է Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը։ Նա ամեն տարի առնվազն երկու անգամ այցելում էր հայրենիք՝ բացառապես անվճար տարաբնույթ վիրահատություններ կատարելով։ 1988 թվականին՝ աղետալի երկրաշարժի ժամանակ բժիշկ-բարեգործն աշխատում էր Քուվեյթում, հենց այդ թվականից էլ նա սկսել է բարեգործական աշխատանքը հայրենիքում։ Բարդ ու բավական թանկ արժեցող վիրահատություններն անվճար իրականացնելուց բացի, բժիշկը նաև վերապատրաստում էր տեղի մասնագետներին։
Բազմաթիվ հիվանդների փաստմամբ, վիրահատվելուց մի քանի օր անց իրենք ընդմիշտ մոռանում էին հիվանդության ու վիրահատության մասին, նույնիսկ հետքերը չէին մնում։ Գյումրի բժշկական կենտրոնը, որտեղ նա բազմաթիվ վիրահատություններ է իրականացրել, տարածել է մամլո հաղորդագրություն․
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook