Wednesday, December 4, 2024
DiseasesNews

Արտամարմնային բեղմնավորմանը միշտ պետք է դիմել ամենավերջում, երբ անպտղությունը հաղթահարելու բոլոր փորձերը անցել եք,բայց անարդյունք է եղել․TempusMed

Արտամարմնային բեղմնավորմանը միշտ պետք է դիմել ամենավերջում, երբ անպտղությունը հաղթահարելու բոլոր փորձերը անցել եք,բայց անարդյունք է եղել։

Ինչու՞։‼️🔥‼️

Որովհետև Արտամարմնային բեղմնավորումը
հորմոնալ դեղամիջոցներով, ամբողջությամբ բլոկավորում է կնոջ գլխուղեղի հատուկ բաժիններում դաշտանային ցիկլը կարգավորող հրամայիչ հորմոնների արտադրությունը և ,բժիշկների նշանակմամբ ,արտաքին ներարկումների ու հաբերի միջոցով , հատուկ ուղեցույցային (կախված անպտղությունը առաջացնող հիվանդության) սխեմայով ձվազատման խթանում է տեղի ունենում( բազմաթիվ ձվաբջիջներ)։
🔥🔥🔥

Ամենամեծ վտանգը ↙️↩️

🔴 բազմաթիվ ֆոլիկուլների աճի հետ զուգահեռ խթանվում է մեծ քանակությամբ էստրոգեն կանացի հորմոնը, որը արյան մեջ
‼️‼️‼️ բարձրացնում է թրոմբների առաջացումը (նամանավանդ, եթե կնոջ օրգանիզմում արդեն իսկ կան արյան թրոմբոտիկ համակարգի գենետիկ մուտացիաներ,վտանգը ավելի ու ավելի բարձր է)։

🔥🔴‼️

Մի շտապեք Արտամարմնային բեղմնավորման, եթե Դուք բոլոր բուժական մեթոդները, որոնք Ձեզ կօգնեն հաղթահարել անպտղությունը, չեք անցել։

🔥🔴‼️

Թող ինձ ներեն իմ կոլեգաները, բայց այսօր բժշկությունը մեծ մասամբ 👉⚠️ Բիզնես շահեր է հետապնդում։

🚫❗️❗️❗️

Էլի թող ինձ ներեն իմ կոլեգաները։
Բայց ես,որպես բժիշկ ,մեծ ցավ եմ ապրում`տեսնելով տառապած, առողջապես
Ու ֆինանսապես մեծ կորուստներ կրած կանաց և աղջիկների։
Նախքան բժիշկ լինելը, ես նույնպես հասարակ մարդ եմ,անզոր շատ ու շատ արհավիրքների հանդեպ։

Բայց իմ մեծ պարտքն եմ համարում,իմ սիրելի ժողովրդին 👉📢🎯 ԻՐԱԶԵԿԵԼ ,ՀՈՐԴՈՐԵԼ, ԲԺՇԿԵԼ։

ԲՈԼՈՐ ՆՈՐԱՊՍԱԿ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ,ՆԱԽՔԱՆ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ `ԱՆՑՆԵԼ ԱՐՅԱՆ ԽՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՆԵՏԻԿ ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԱՆԱԼԻԶՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ։ ։

Դա կլինի Ձեր արյան գենետիկ անձնագիրը, որը կօգնի Ձեզ,բժիշկների հետ համատեղ, կանխարգելել շատ բարդությունների առաջացման զարգացմանը։

Նյութը ՝ Tempus MED Gynaecology 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook