Wednesday, April 24, 2024
Մանկան ԱնկյունNews

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նոյեմբեր ամսին ծնվել է 202 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի նոյեմբեր ամսին ծնվել է 202 երեխա՝ 111 տղա եւ 91 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչությունից, 114 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 6 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում, 37-ը՝ Գավառի, 26-ը՝ Սեւանի, 19-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։ 2 զույգ ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 1 զույգ ծնունդ՝ Գավառի ԲԿ-ում։

2022 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 185 ծնունդ։

Խոսրով Խլղաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook