Կարևոր է նաև կանխարգելել սթրեսը՝ առողջ ապրելակերպի միջոցով
Բացասական տեղեկատվության մեծ հոսքը, որը շուրջօրյա ստանում ենք հեռուստատեսությունից կամ համացանցից, բերում է անձի սթրեսակայունության թուլացմանը և հաճախ հենց ինքն է սթրեսային գործոն հանդիսանում, ինչը բերում է դեպրեսիվ խանգարումների կամ սթրեսով պայմանավորված այլ հոգեկան առողջության խնդիրների դեպքերի աճի:
Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումը ինքնին հանդիսանում է լուրջ սթրեսային գործոն: Նման իրավիճակում առավել սրվում են առկա հոգեկան առողջության խնդիրները կամ ի հայտ են գալիս սթրեսային գործոնի հետևանքով:
Քնի խանգարումներ
Թախիծ
Տագնապի զգացողություն
Էմոցիոնալ անկայունություն
Եթե դուք կամ ձեր հարազատն ունի անհանգստացնող, սովորականից երկար տևող գանգատներ, դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի (ընտանեկան բժիշկ, հոգեբան, հոգեբույժ)`
Հոգեկան առողջության ծառայությունները հասանելի են, անվճար և կօգնեն հաղթահարել հոգեկան առողջության տեսանկյունից ծառացած յուրաքանչյուր խնդիր։
Կարևոր է նաև կանխարգելել սթրեսը՝ առողջ ապրելակերպի միջոցով:
Կարգավորե՛ք քունը (պահպանե՛ք քնի հիգիենան, ապահովե՛ք առողջ քուն)
Կարգավորե՛ք սնունդը (պահպանե՛ք սննդակարգը, օգտագործե՛ք առողջ սնունդ)
Զբաղվե՛ք ֆիզիկական և մտավոր ակտիվությամբ,
Ակտիվացրե՛ք և պահպանե՛ք սոցիալական շփումները: