Որոնք են ամենաանառողջ համեմունքները
Երեք հայտնի համեմունքներ կարող են վնասել մարսողական օրգանները և երիկամները, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է գաստրոէնտերոլոգ և էնդոկրինոլոգ Դիլարա Լեբեդևան։ Նա իր Telegram ալիքում թվարկել է ստամոքսի համար ամենավնասակար համեմունքները։
Առաջին հերթին նա մատնանշել է խնկունու (ռոզմարին) վտանգները։ Բժշկի խոսքով՝ այն վնասակար է երիկամների համար և հակացուցված է հղիներին։
«Նախ՝ միզամուղ ազդեցության պատճառով, և երկրորդ՝ այն մեծացնում է արգանդի կծկումները։ Համեմունքը վնասակար է նաև արյան բարձր ճնշմամբ և ստամոքսի խոցով տառապողների համար»,- պարզաբանել է նա։
Բացի այդ, Լեբեդևան հորդորել է զգույշ լինել՝ ձեր սննդակարգում ներառելով կարմիր պղպեղը։
«Արգելվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում, բարձրացնում է արյան ճնշումը, ուստի խորհուրդ չի տրվում հիպերտոնիկ հիվանդներին։ Պղպեղը արագացնում է քաղցի հորմոնի արտադրությունը, որը կարող է հանգեցնել չափից շատ ուտելու և ավելորդ քաշի»,- գրել է նա։
Ի վերջո, բժիշկը զգուշացրել է մեխակի վտանգավորության մասին, որը նույնպես արգելված է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, հատկապես խոցերի դեպքում։ Բացի այդ, գաստրոէնտերոլոգը պարզաբանել է, որ մեխակի մեծ քանակությունը քնկոտություն և ապատիա է առաջացնում։
Նյութը ՝ 168.am