Суббота, 27 апреля, 2024
Болезни

Բուսական դեղատոմսեր` լեղաքարային հիվանդության համար

Լեղաքարային հիվանդություն`

Ավազուտի անմոռուկ-անրառամ-խնկան ծաղիկ— օգտագործում են՝ որպես լեղամուղ, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային, գաստրիտի, ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարման ժամանակ։  Լավ արդյունք է տալիս լյարդի քաղցկեղի և խիթերի ժամանակ, բարձրացնում է ստամոքսահյութի թթվությունը, արյան մեջ նվազեցնում բիլիռուբինի և խոլեստերինի քանակները, չափերով փոքրացնում է մինչ այդ մեծացած լյարդը։


Ավազուտի անմոռուկ- 3 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաչժակ սառը ջուր,թողնել մի քանի ժամ, քամել:Խմել 1 օրվա ընթացքում:

Եղերդ սովորական — 50 գրամ արմատները փոշիացնել: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել  1 բաժակ եռացրած ջուր,թրմել 8 ժամ: Քամել, խմել  1 օրվա ընթացքում կումերով:

 Եղերդ սովորական-կայծխոտ- ճարճատուկ—ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն կիրառում ունի ստամոքսաաղիքային տրակտի, լյարդի, լեղապարկի, միզուղիների, փայծաղի և մաշկային հիվանդությունների, լնդախտի, անեմիաների, ջրգողութան, ճիճվակրության, արյունախխման, արթրիտների, ընդհանուր թուլության, հիսթերիայի, սպազմաֆիլիայի ժամանակ 
 

Եղինջ-խմել ջրաթուրմը կամ եփուկը:

Հողմածաղիկ սովորական-2թեյի գդալ տերևները փոշիացնել,,վրան լցնել  1 բաժակ
եռացրած ջուր,թրմել, քամել: Խմել  1 օրվա ընթացքում, կումերով:

 Տորոն ներկիչ-գունարմատ

Անանուխի տերևները,օշինդրի վերգետնյա հատվածը, ավազուտի անմոռուկի ծաղիկները, բեկտենու կեղևը, խատուտիկի արմատները  10- ական գրամ,գունարմատի արմատները`40 գրամ խառնել  , փոշիացնել: Բուսահումքից վերցնել 2 ճաշի գդալ,վրան լցնել մոկ րաժակ եռացրած ջուր, եռացնել գոլորշու վրա, քամել:Խմել առավոտյան և երեկոյան  1 -ական բաժակ:

Լեղուղիների հիվանդություն`

Ջրառվույտի և անանուխի տերևները` 20- ական գրամ,հրեշտակաբույսի և կատվախոտի արմատները `30-ական գրամ,փոշիացնել,խառնել միմյանց: 1 բաժակ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել 1 օրվա ընթացքում:

Լյարդի բորբոքում`

Եղեսպսկ բժշկական- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել:  Ստացված թուրմը խմել  օրվա ընթացքում`  2-3 անգամ:

Հողմածաղիկ սովորական- 2 թեյի գդալ փոշիացիած բուսահումքի վրա լցնել  1 բաժակ ջուր ,թրմել 8 ժամ սառը տեղում: Քամել, խմել կում-կում` օրվա ընթացքում:

Կաթնուկ բժշկական-2 թեյի գդալ փոշիացիած բուսահումքի վրա լցնել  1 բաժակ ջուր ,թրմել 8 ժամ սառը տեղում: Քամել, խմել կում-կում` օրվա ընթացքում:


Ապրեք առողջ…

Պատրաստեց՝  Ա. Հարությունյան  

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook