(Armenia) Դիաբետիկ ոտնաթաթ
Դիաբետիկ ոտնաթաթ
Ի՞նչ է դիաբետիկ ոտնաթաթը
Այս հիվանդությունը զարգանում է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ և պայմանավորված է վերջույթների, անոթների դեգեներատիվ պրոցեսով: Դիաբետիկ ոտնաթաթի դեպքում առաջին հերթին դիտվում է մազանոթների լայնացում,էնդոթելային պրոլիֆերացիա և հիալինանման զանգվածների հարանոթային կուտակում, որը բերում է անոթի լուսանցքի խցանման: Ավելի ուշ կարող է առաջանալ թրոմբ և արյունազեղում: Կազմաբանական այս փոփոխությունները բերում են հյուսվածքում բջիջների էներգետիկ պաշարների փոքրացման և թթվածնային քաղցի: Այս պայմաններում միկրովնասվածքը վարակին զուգակցվելու դեպքում կարող է օջախ հանդիսանալ փտախտի զարգացման համար: Դիաբետիկ փտախտը կարող է զարգանալ ինքնաբերաբար, բայց ավելի հաճախ դրա առաջացման պատճառ են հանդիսանում միկրովնասվածքները, ներաճած եղունգները, վերջույթի սառեցումը, այրվածքները և կոշտուկները:
Դիաբետիկ փտախտը լինում է 2 տեսակ՝
1. Չոր փտախտ-վերջույթի նեկրոզված հատվածը սև գույնի է /սև փտախտ/
. 2. Թաց փտախտ
Հիվանդության ախտանիշները՝
Սկզբնական շրջանում հիվանդները գնգատվում են ստորին վերջույթում մշտական սառնության զգացումից, պարէսթեզիայից կամ թմրածությունից: Ախտահարված շրջանում մաշկը ընդունում է կապտակարմրավուն երանգ, չոր է, թեփոտվող առանց մազածածկույթի: Եղունգները հաստացած են և ձևափոխված , սրունքի մկանները ենթարկված են ապաճման, ցավային համախտանիշը թույլ է արտահայտված, նույնիսկ կարող է բացակայել:
Բուժման պայմանները
Դիաբետիկ ոտնաթաթի արդյունավետ բուժման պայմանը, շաքարային դիաբետի օպտիմալ փոխհատուցումն է, ինչպես նաև ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների փոխանակության կանոնավորումը: Դրան հասնում ենք անհատական դիետա նշանակելով՝ սահմանափակելով հեշտ յուրացվող ածխաջրերը և կենդանական ճարպերը: Բույման նպատակով կիրառվում են այրան շրջանառությունը լավացնող դեղեր, իսկ խոշոր անոթների ախտահարման դեպում՝ կիրառվում է վերակառուցողական վիրահատություններ:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բ