Friday, February 20, 2026

Երեխա

Նորություններ

Վարչապետը այցելել է գյումրեցի 13-ամյա ծեծված երեխային, որը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գյումրեցի 13-ամյա ծեծված աղջկան, որը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Փաշինյանը գրել է

Read More
Նորություններ

Համալսարանական բժիշկները փրկել են մեկ ամսական փոքրիկի կյանքը

Բժշկի մասնագիտությունում հաճախ է պատահում, երբ պետք է շատ արագ կողմնորոշվել, ախտորոշել՝ պացիենտի կյանքը փրկելու համար։ Շատ դեպքերում նույն ախտանիշները

Read More
Մանկան ԱնկյունՆորություններ

Մինչև ո՞ր տարիքն է ընդունելի, որ ծնողը մասնակցի երեխայի լոգանքին

Շատ մայրիկներ, այլընտրանք չունենալով, լոգանք ընդունելիս փոքրիկին տանում են իրենց հետ։ Ի՞նչ կասեք այդ մասին։ Ոչինչ չեմ ասի, ամեն ինչ կարգին է, որևէ վտանգավոր բան չկա դրանում։ Նման դեպքերում ես կառաջարկեի, որ հայրիկներն էլ

Read More
Մանկան ԱնկյունՆորություններ

Անվտանգության կանոններ, որ պետք է հետևել երեխային քնեցնելիս

Մի քանի անվտանգության կանոններ, որնց հարկավոր է ուշադրություն դարձնել երեխային քնեցնելիս: Փոքրիկին պետք է քնեցնել միայն մեջքի վրա պառկած դիրքում. հետազոտությունները վկայում են, որ մնացած բոլոր դիրքերը վտանգավոր են մանուկների համար: Երեխաներին անհրաժեշտ է քնեցնել համեմատաբար կոշտ (ոչ շատ փափուկ) ներքնակի վրա: Վերջինս պետք է ծածկի օրորոցի ողջ մակերեսը, որպեսզի փոքրիկը չհայտնվի ներքնակի և օրորոցի միջև առաջացած փոսերում: Մինչև երեխայի մեկ տարեկանը բարձ մի օգտագործեք: Պետք չէ կերակրել երեխային, քանի դեռ նա չի արթնացել: Երեխայի գլխի դիրքը պարբերաբար անհրաժեշտ է փոխել: Երեխայի գանգաթաղի ոսկրերը բավականին փափուկ են, ուստի դրանց դեֆորմացիայից խուսափելու համար երեխայի մահճակալի մեջ չպետք է լինի որևէ այլ իր կամ խաղալիք:

Read More
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպե՞ս հետևել երեխայի առողջությանը, եթե նա մանկապարտեզ է հաճախում

Ցանկացած դեպքում, երբ կա երեխաների մեծ խումբ, գործ ունենք մանրէների հետ: Նույնիսկ ամենաբարձրակարգ և մաքուր մանկապարտեզներում երեխաները սովորություն ունեն բերանը

Read More
Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխայի մտավոր զարգացումը 5-7 տարեկանում

Հինգից յոթ տարեկան հասակում երեխայի մտավոր ունակությունները նոր մակարդակի են հասնում: Երեխան կարողանում է մի բանի վրա կենտրոնանալ, թույլ չտալ խանգարող հանգամանքներին շեղել իր ուշադրությունը, ինչպես նաև` սովորում է կիրառել թվերի ու տառերի նման վերացական խորհրդանշանները հիշելու համար անհրաժեշտ ռազմավարություններ: Այս ունակությունները շատ կարևոր են, քանի որ երեխան մուտք է գործում դպրոց: Դպրոցը նոր հնարավորություններ է ընձեռնում խթանելու, զարգացնելու և օգտագործելու այս մտավոր ունակությունները: Ուսուցիչները նպաստում են երեխաների մտավոր ունակությունների զարգացմանը` խթանելով իրերի միջև եղած հարաբերությունների ըմբռնումը այնպիսի հասկացությունների միջոցով, ինչպիսիք են` «ավելի քան…», «ճիշտ այնքան, որքան…», «հավասար է» և այլն: Բացի դրանից` նրանք օգնում են երեխաներին պատկերացում կազմել այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են տարածությունն ու հեռավորությունը, ավելն ու պակասը, դատարկն ու լիքը, աջն ու ձախը, առաջինն ու վերջինը, հեռուն և մոտը: «Մեծ, ավելի մեծ, ամենամեծ» կամ «երկար, ավելի երկար, ամենաերկար» համեմատություններն օգնում են երեխաներին դիտարկել ու համեմատել իրենց շրջապատող աշխարհի առարկաները: Դուք նույնպես կարող եք նպաստել երեխայի մտավոր զարգացմանը: Օրվա ընթացքում իրենց շրջապատող միջավայրը ուսումնասիրելով և դիտարկելով, խոսելով դրա մասին և հաշվելով տարբեր առարկաներ` երեխաները կարող են զարգացնել իրենց մտավոր ունակությունները հետաքրքիր և գործնական եղանակով: Երեխայի մտավոր ունակությունները զարգացնելու համար կարիք չկա սահմանել հատուկ ժամեր «պարապմունքների» համար: Սովորելը կարող եք հաճելի և գործնական դարձնել` ընդգրկելով երեխային առօրյա գործողությունների մեջ և խաղալով նրա հետ: Նյութը ՝ babycef.am

Read More
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչով կարող է պայմանավորված լինել երեխայի ուշագնացությունը, որքանով է այն վտանգավոր և ինչպես բուժօգնություն ցուցաբերել. պարզաբանում է.tert.am

Սինկոպեն կամ ուշագնացությունը բավական անհանգստացնող խնդիր է՝ հատկապես, եթե վերաբերում է երեխաներին: Այս խնդրի շուրջ Tert.am Medicine–ը զրուցել է Արաբկիր ԲՀ –ի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանի հետ՝ փորձելով ստանալ ծնողներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: – Ծնողներին հուզում է՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել երեխայի ուշագնացությունն ու որքանո՞վ է դա վտանգավոր: – Ուշագնացությունը կամ սինկոպեն գիտակցության ժամանակավոր կորուստն է, որը սովորաբար կապված է ուղեղի անբավարար արյունամատակարարման

Read More
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Հետևեք երեխայի սննդակարգին տոների ժամանակ

Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը: Անշուշտ, դժվար

Read More
x Close

Like Us On Facebook