Thursday, October 9, 2025
ՆորություններՏուրիստական նորություններ

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Միլան – Երևան – Միլան երթուղով

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
 Sputnik. Wizz Air ավիաընկերությունը 2023 թվականի հունվարի 10-ից մեկնարկելու է Միլան-Երևան-Միլան երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Հիշեցնենք, որ հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2019 թվականին։ Առաջին չվերթներն իրականացվել են դեպի Վիեննա և Վիլնյուս։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook