Thursday, May 2, 2024
Նորություններ

Վերականգնողական բուժօգնությունը` առաջնահերթություն

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի վերականգնողական, հաշմանդամության, աջակցող միջոցների և պալիատիվ խնամքի գծով կոորդինատոր Սաթիշ Միշրային:

Քննարկվել են վերականգնողական բուժօգնության կառավարմանը, հասանելիությանը և ապակենտրոնացմանն առնչվող հարցերը` որպես առողջապահության նախարարության կարևոր առաջնահերթություն:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանում վերականգնողական բուժօգնությանը մեծ ուշադրություն է հատկացվել, մասնավորապես` դրանք վերազինվել են, ինչպես նաև ստեղծվել են նոր կենտրոններ:

Խոսելով պատերազմից տուժածների վերականգնողական բուժման կազմակերպումից՝ Նազարյանը նշել է, որ նրանց վերականգնողական առաջնային բուժօգնությունը նախ կազմակերպվել է հանրապետության խոշոր վերականգնողական կենտրոններում, ապա շարունակվել մարզային բուժհաստատություններում: Առաջիկա 2-3 տարում աշխատանքները նույն ինտենսիվությամբ շարունակվելու են:

Սաթիշ Միշրան ընդգծել է, որ այն երկրները, որտեղ առողջապահության նախարարությունն է ղեկավարում վերականգնողական բուժօգնությունը, ծառայություններն աչքի են ընկնում հասնելիությամբ:

Անդրադարձ է եղել նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողների վերականգնողական բուժման կազմակերպմանը, ինչպես նաև COVID-19-ի հետևանքով երկարատև վերականգնողական բուժման կարիք ունեցողներին, որոնք վարակվածների շուրջ 10%-ն են կազմում:

Սաթիշ Միշրան նշել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալները` վերականգնողական բուժման ռազմավարություն մշակելու և ծառայությունները համակարգային առումով զարգացնելու համար:

Արմեն Նազարյանն ու Սաթիշ Միշրան պայմանավորվել են ինտենսիվ աշխատել նաև մասնագետների կարողությունների զարգացման և միջազգային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հարցում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook