Արգանդի վզիկի քաղցկեղ․ Առաջին նշաններ, ախտորոշում և կանխարգելում
Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու #պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է #սեռական ճանապարհով: Մնացած բոլոր տարբերակները, որոնք կարելի է նշել որպես պատճառ, պարզապես ռիսկի գործոններ են համարվում:
#Արգանդի վզիկի #քաղցկեղը վաղ փուլերում կարող է գանգատներով չուղեկցվել, իսկ ախտանշանների դեպքում ամենահաճախ հանդիպողը կնոջ մոտ արյունային արտադրությունն է սեռական ուղիներից: Բարդացած փուլերում դիտվում են սուր ցավեր, առատ արյունային արտադրություն, կարող են լինել նաև այլ օրգան-համակարգերի հետ կապված փոփոխություններ, հատկապես՝ միզուղիների: Քաղցկեղի երրորդ-չորրորդ փուլերում հաճախ ձևավորվում են #միզուկ-հեշտոցային, միզապարկ-#հեշտոցային խուղակներ, որոնց պարագայում մեզը կամ կղանքը անկանոն կերպով հոսում է սեռական օրգաններից:
Ցանկացած ախտորոշում, սովորաբար, սկսում են ամենապարզ մեթոդներից: Արգանդի վզիկի ուռուցքային ուռուցքային հիվանդությունների ախտորոշման համար առաջին այցի ժամանակ հետազոտությունն սկսվում է գինեկոլոգիական հայելիներով զննումից: Կասկածելի օջախներ հայտնաբերելու դեպքում բժիշկը կատարում է կոլպոսկոպիա. հատուկ մշակումից հետո խոշորացնող սարքի օգնությամբ զննվում է արգանդի վզիկը: Բուժման հիմնական, արմատական մեթոդը վիրահատությունն է: Ավելի ուշացած բոլոր փուլերում՝ երկրորդ, երրորդ և չորրորդ, բուժման արդյունավետությունը նվազում է:
Այդ պատճառով բոլորին հորդորում ենք կանոնավոր դիմել բժշկի, դիմել սքրինինգային հետազոտությունների, որպեսզի հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլերում` ապահովելու առավել արդյունավետ բուժում:
Հաղորդման գործընկեր՝ @aroxjblog.am
Հաղորդաշար ՝ https://www.facebook.com/med.infonews
Հաղորդման հյուր ՝ Արտեմ Ստեփանյան Artem Stepanyan
«Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար» Նաիրի ԲԿ