Բարձր է գնահատվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմի` ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի առաջընթացը, Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոնների հաջողությամբ շահագործման հանձնումը, ինչպես նաև հաջորդիվ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի մարզում նախատեսվող բժշկական նոր կենտրոնների նախագծման աշխատանքները:
Ընդգծվել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրի կարևորությունը, առաջընթացը և առկա խնդիրները:
Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարը բարձր է գնահատել նշված ծրագրերի իրականացումը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին։
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների համագործակցության և համակարգային ծրագրերին աջակցելու համար։