ԳԵՐՉԱԿԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գերչակի յուղը ստացվում է `տզականեփի _ Клещевина _ սերմերից,և շատ վաղուց օգտագործվում է մաշկի և մազերի խնամքի համար:Այն արդյունավետ կերպով սնուցում, թարմացնում և հարթեցնում է մաշկը, վերացնում է կնճիռները, գունատում է դեմքի մուգ բծերը,ինչպես նաև հրաշալի միջոց է հանդիսանում առողջ մազեր ունենալու համար:
Խիտ և առողջ մազեր ունենալւ համար կարելի է օգտագործել գերչակի յուղ, որը հանդիսանում է օմեգա-6 և օմեգա-9 ճարպային թթուների հիանալի աղբյուր:
Գերչակի յուղը մի քիչ տաքացնել, տարածել ամբողջ մազերի երկայնքվո ,փաթաթել մազերը թաղանթով և սրբիչով, թողնել 30-40 րոպե: Կարելի է օգտագործել շաբաթը 2 նագամ:
Մազերը խոնավեցնելու և առողջ տեսք ունենալու համար, անհրաժեշտ է, մի քանի կաթիլ գերչակի յուղ կաթեցնել Ձեր օգտագործող շամպունի մեջ:
Ճյուղավորված ծայրերով մազերի համար հարկավոր է վերցնեի 1ճաշի գդալ գերչակի յուղ ևմի քանի կաթիլ ձիթապտղի յուղ: Այս յուղային խառնուրդը քսեք մազերի ճյուղավորված ծայրերին և պահեք 30-40 րոպե:
Մազաթափուտյունը կանխելու համար անհրաժեշտ է վերցնել հավասար քանակությամբ գերչակի յուղ, կոնյակ և ձվի դեղնուց:Խառնուրդը քսել մազերին, փաթաթել թաղանթով և հաստ սրբիչով: Կախված մազի տեսակից ,պահել 20-30րոպե:
Խիտ հոնքեր և թարթիչներ ունենալու համար, քնելուց առաջ, հոնքերին և թարթիչներին քսեք գերչակի յուղ, պահել առնվազն 30 րոպե, իսկ ավելի լավ կլինի ,պահել ողջ գիշեր: