Wednesday, May 1, 2024
Առողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

ԳԵՐՉԱԿԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գերչակի յուղը ստացվում է `տզականեփի _ Клещевина _   սերմերից,և շատ վաղուց օգտագործվում է մաշկի և մազերի խնամքի համար:Այն արդյունավետ կերպով սնուցում, թարմացնում և հարթեցնում է մաշկը, վերացնում է կնճիռները, գունատում է դեմքի մուգ բծերը,ինչպես նաև  հրաշալի  միջոց է հանդիսանում առողջ մազեր ունենալու համար: 

 

 

Խիտ և առողջ մազեր ունենալւ համար կարելի է օգտագործել գերչակի յուղ, որը հանդիսանում է  օմեգա-6 և օմեգա-9 ճարպային թթուների  հիանալի աղբյուր:       

 

Գերչակի յուղը մի քիչ  տաքացնել, տարածել ամբողջ մազերի երկայնքվո ,փաթաթել մազերը  թաղանթով և սրբիչով,  թողնել 30-40 րոպե: Կարելի է օգտագործել շաբաթը  2 նագամ:

 

Մազերը խոնավեցնելու և առողջ տեսք ունենալու համար, անհրաժեշտ է, մի քանի կաթիլ գերչակի յուղ կաթեցնել  Ձեր օգտագործող շամպունի մեջ:

 

Ճյուղավորված ծայրերով մազերի համար հարկավոր է  վերցնեի 1ճաշի գդալ գերչակի յուղ ևմի քանի կաթիլ ձիթապտղի յուղ: Այս յուղային խառնուրդը քսեք մազերի ճյուղավորված ծայրերին և պահեք 30-40 րոպե:

 

Մազաթափուտյունը կանխելու համար անհրաժեշտ է վերցնել հավասար քանակությամբ գերչակի յուղ, կոնյակ և ձվի դեղնուց:Խառնուրդը քսել մազերին, փաթաթել  թաղանթով և հաստ սրբիչով: Կախված մազի տեսակից ,պահել 20-30րոպե:

 

Խիտ հոնքեր և թարթիչներ ունենալու համար, քնելուց առաջ, հոնքերին և թարթիչներին քսեք գերչակի յուղ, պահել առնվազն 30 րոպե, իսկ ավելի լավ կլինի ,պահել ողջ գիշեր:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook